Լևոն Սարգսյան

Հրապարակախոս, պետական գործիչ

Ռուբեն Գրիգորյան

Ջութակահար, կոմպոզիտոր

Ստեփան Շաքարյան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Գառնիկ Արազյան

Կինոռեժիսոր, դերասան

Ներսես Խառատյան

Բանաստեղծ, արձակագիր

Անետա Երզնկյան

Կինոքննադատ

Արմեն Գևորգյան

Գեղանկարիչ

Նունե Թումանյան

Քանդակագործ

Աննա Մայիլյան

Երգչուհի

Վերոնիկա Սարոյան

Դերասանուհի

Ջիվան Գասպարյան

Դուդուկահար

Մանուկ Ղազարյան

Դաշնակահար

Նարեկ Հախնազարյան

Թավջութակահար

 

 

 

 

ՌՈՒԲԵՆ ԵՍԱՅԱՆ

Քանդակագործ

20 հոկտեմբեր, 1944 - 29 սեպտեմբեր, 2016

Ծնվել է ՀՀ Արագածոտնի մարզի Թալին քաղաքում: Ավարտել է ծննդավայրի Մ.Գորկու անվան միջնակարգ դպրոցը: 1965-67թթ աշխատել է թիվ 15 մշակույթի տանը՝ որպես նկարիչ-ձևավորող: 1967-71թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի նկարչության բաժնում: 1986թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: Մասնակցել է մի շարք համամիութենական և հանրապետական ցուցահանդեսների, ունեցել է անհատական ցուցահանդես: Աշխատել է դիմաքանդակների, կոմպոզիցիայի, քանդակադրոշմման բնագավառներում: Քանդակագործի աշխատանքները («Վարպետ Հովսեփ», «Զորակոչիկի դիմանակարը», «Ուսուցչուհու դիմանկարը», «Ձգտում», «Արշիլ Գորկի», «Գրիգոր Նարեկացի», «Վարազդատ արքա», «Տիգրան Մեծ»  և այլն) աչքի են ընկնում պլաստիկությամբ և ինքնատիպությամբ: Նրա նախընտրելի նյութը եղել է տուֆը: Պատահական չէ, որ երկար ժամանակ զբաղվել է խաչքարերի քանդակմամբ: Հեղինակի խաչքարերը տեղադրվել են ինչպես Հայաստանի տարբեր մարզերում և Արցախում, այնպես էլ արտերկրում: Փարիզի արվարձանային Կլամար և Շարանտոն քաղաքներում տեղադրվել են նրա հեղինակած խաչքարերը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության (1915թ.) զոհերի հիշատակին: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար