Դանիել Վարուժան

Բանաստեղծ

Պողոս Մակինցյան

Գրականագետ, թարգմանիչ, պետական գործիչ

Կարո Ղաֆադարյան

Հնագետ, պատմաբան, բանասեր

Հրաչյա Ռուխկյան

Գեղանկարիչ

Արմեն Վարդանյան

Գեղանկարիչ

Գրիգոր Հախինյան

Կոմպոզիտոր

Պերճ Ժամկոչյան

Երգեհոնահար

Սերգեյ Կարապետյան

Դուդուկահար

Սեյրան Խաթլամաջյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Հրանտ Թադևոսյան

Գեղանկարիչ

Դոնարա Մկրտչյան

Դերասանուհի

Գագիկ Մանուկյան

Գեղանկարիչ

Վահագն Թևանյան

Բեմանկարիչ

Արմեն Գևորգյան

Բալետի արտիստ

Վահագն Զաքարյան

Հաղորդավար, լրագրող

Գուրգեն Ջանիբեկյան

Կինոռեժիսոր, կինոօպերատոր

 

 

 

 

ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ - ՄՐՐՈ

Երգիչ

Ծնվել է 1968թ. դեկտեմբերի 7-ին, Սիրիայի Ղամիշլի քաղաքում: Ուսանել է տեղի հայկական վեցամյա դպրոցում, ապա` Սիրիայի պետական դպրոցում: 1987թ. տեղափոխվել է Հայաստան և ընդունվել Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ: 1988-93թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական երգեցողության բաժնում՝ Հովհաննես Բադալյանի դասարանում: 1998թ. ավարտել է նաև նույն բաժնի ասպիրանտուրան: 1988թ-ից աշակերտել է նաև Հայրիկ Մուրադյանին և երգել «Ակունք» ազգագրական երգի և պարի համույթում: 1998թ. թողարկել է առաջին «Մրրո» ձայնասկավառակը, որը 2009թ. վերաթողարկել է: Տեսահոլովակներ է նկարահանել Սանդի «Խիո-Խանե», Գուսան Աշոտի «Հով գիշեր, զով գիշեր», Գուսան Հավասու «Յարը մարդու յարա կուտա», Գուսան Շերամի «Մեջս կյանք չմնաց» երգերի հիման վրա: 2004թ. նրան շնորհվել է ՀՀ քաղաքացիություն: Նույն թվականին հիմնել է «Հայ երգասաններ» մեներգիչներից կազմված խումբը: Համերգներով հանդես է եկել Հայաստանում և աշխարհի բազմաթիվ երկրներում: 2011թ. հիմնել է «Մրրո» նվագախմբը, որի հետ կրկին ունեցել է համերգային շրջագայություններ: 2015թ. թողարկել է «Արծիվ սլացիր» ձայնասկավառակը: Արժանացել է բազմաթիվ մրցանակների ամենամյա մրցանակաբաշխություններում` «Տարվա լավագույն ժողովրդական երգիչ», «Տարվա լավագույն ժողովրդական ալբոմ» և այլն: Պարգևատրվել մի շարք մեդալներով` «Գարեգին Նժդեհ», «Զորավար Անդրանիկ», «Վարդան Մամիկոնյան» և այլն: 2008թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար