Մուրացան

Արձակագիր

Հայրապետ Հայրապետյան

Մանկագիր, թարգմանիչ

Հակոբ Կոջոյան

Գեղանկարիչ

Շառլ Ժերար

Դերասան, կինոռեժիսոր

Հրանտ Բեգլարյան

Կոմպոզիտոր

Իգիթ Ղարիբյան

Պատմաբան, հնագետ

Հովհաննես Պապիկյան

Լրագրող, հրապարակախոս

Արմեն Դոնելյան

Դաշնակահար, կոմպոզիտոր, ջազմեն

Ալիս Կապլանջյան

Դերասանուհի

Վիլիկ Զաքարյան

Գեղանկարիչ

Սերժ Ավետիքյան

Դերասան, կինոռեժիսոր

Հմայակ Հակոբյան

Դերասան, աճպարար

Կարինե Բաբաջանյան

Օպերային երգչուհի

Անի Քոչարյան

Դերասանուհի

 

 

 

 

ԱԻԴԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Հաղորդավար

Ծնվել է 1948թ. հոկտեմբեի 6-ին, Երևանում: 1966թ. ավարտել է Երևանի Լ.Արիսյանի անվան թիվ 127 միջնակարգ դպրոցը, 1971թ.՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը (հայոց լեզու և գրականություն): 1971թ. աշխատանքի է անցել Հայաստանի պետական հեռուստատեսությունում` որպես հաղորդավար: Հեռուստատեսությունում աշխատել է 30 տարի: Լայն է եղել վարած հաղորդումների շրջանակը` լրատվություն, արվեստ, կինո, գրականություն, երաժշտական, ուսումնական հաղորդումներ և այլն: 1987թ. ստացել է բարձրակարգ հաղորդավարի որակավորում: 2001թ. ազատվել է աշխատանքից՝ հաստիքի կրճատման պատճառով: 2001-09թթ աշխատել է «ՎԷՄ» ռադիոկայանում` որպես հաղորդավար, ունեցել է նաև իր հեղինակային հաղորդաշարը` «Հայկական վանքեր և սրբատեղիներ» խորագրով: Խորհրդային կարգերի փլուզումից հետո, անձնական նախաձեռնությամբ, երկար տարիներ ուսումնասիրություններ է կատարել Հայաստանի և Վրաստանի պատմության պետական արխիվներում, որի նպատակը եղել է 1921թ. փետրվարի 17-18-ը Երևանի բանտում բոլշևիկների կողմից կացնահարված հայազգի նշանավոր զինվորականների մասին տեղեկություններ, փաստաթղթեր հավաքագրելը: Արդյունքում` ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ հրատարակել է ձեռնարկ` «Զինվորի մատենաշար» խորագրով, պատրաստել է վավերագրական ֆիլմ կացնահարվածներից մեկի` Ղարաքիլիսայի ճակատամարտում հեծելազորային գնդի հրամանատար, գնդապետ Նիկոլայ Ղորղանյանի մասին: 2008թ-ից բնակվում է Ֆրանսիայում: