Սյուզան Գարագաշ

Դերասանուհի

Մինաս Ավետիսյան

Գեղանկարիչ

Յուրի Պետրոսյան

Պատմաբան, արևելագետ

Խաչիկ Ղարաբեկյան

Բեմանկրաիչ, գեղանկարիչ

Գառնիկ Մանուկյան

Բանաստեղծ, արձակագիր

Յուրի Պետրոսյան

Քանդակագործ

Արգամ Այվազյան

Պատմաբան, մատենագետ

Սամվել Ղազարյան

Քանդակագործ, գեղանկարիչ

Վահան Տեր-Ղազարյան

Արձակագիր, դրամատուրգ

Արա Զարյան

Ճարտարապետ

Համլետ Առաքելյան

Հաղորդավար, գրող

 

 

 

 

ԱՐԵՎԻԿ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Գեղանկարչուհի

Ծնվել է 1957թ. մայիսի 13-ին, Երևանում: Ճարտարապետներ Էդուարդ Արևշատյանի և Սուլթանիկ Արևշատյանի դուստրն է, գեղանկարիչ Ռուբեն Գրիգորյանի կինը: 1974-78թթ սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում:  1984թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարչության բաժինը: 1986-99թթ  աշխատել է Երևանի երիտասարդական թատրոնում, որպես բեմի և զգեստների նկարիչ: 1994թ-ից Հայաստանի նկարիչների միության և արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի անդամ է: Համադրել է մի շարք ցուցահանդեսներ՝ «Պարզապես-ընդդեմ» (1994թ.), «Մոնո-Պոլիս» (1997թ.), «Նշան-Խորհրդանիշ» (1998թ.), «Creative synthesis» (2005թ.), «Դիմանկարը արդիականության և նորարարության միջև» (2008թ.), «Մարմին, նոր պատկերարային արվեստը Հայաստանում» (2010թ.), «Քայլ ձևափոխության և ձևաստեղծման միջև» (2014թ.): 2004թ. նրա անհատական «Պատմություններ կանանց մասին, մագնետիզմ, ոչինչի մասին» խորագրով ցուցահանդեսը իրականացվել է «Ակադեմիա» պատկերասրահում: Մասնակցել է բազմաթիվ խմբային ցուցահանդեսների և նախագծերի Հայաստանում և արտերկրում, այդ թվում՝ «1980-1995թթ Հայաստանի Ժամանակակից Արվեստ» (1995թ., Մոսկվա), «Հայ սովետական արվեստ» (1997թ., Բուենոս Այրես), «Երկու հեղինակ, մեկ ստեղծագործություն» (1998թ., Երևան, Ռուբեն Գրիգորյանի հետ), «Փակ քաղաք» (1999թ., Երևան), «Զուգահեռիրականություն» (2000թ.) «Պատկերից այն կողմ» (2003թ., ԱՄՆ, Ինդիանա), «Adieu Parjanov» (2003թ., Վիեննա), «Հայաստանի ժամանակակից արվեստը» (2007թ., Փարիզ, 2008թ., Հռոմ), «Gender Check» (2009թ., Վիեննա), «Re:Museum» (2014թ., Թբիլիսի): Նրա աշխատանքները ցուցադրված են Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանում և մասնավոր հավաքածուներում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար