Սուքիաս Սոմալյան

Բանասեր, բառարանագիր, թարգմանիչ

Արշակ Մադոյան

Գրող, պատմաբան

Արբակ Մխիթարյան

Պատմաբան, արվեստաբան, հնագետ

Գևորգ Վիրապյան

Թարգմանիչ

Պարույր Սևակ

Բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ

Դորա Սաքայան

Հայագետ, թարգմանիչ

Սվետլանա Կոլոսարյան

Օպերային երգչուհի

Ռոմիկ Սարդարյան

Բանաստեղծ

Սամվել Կոսյան

Բանաստեղծ, դրամատուրգ

Գայանե Մկրտչյան

Դերասանուհի

Արամո

Դերասան, երգիչ

Հրաչյա Սարիբեկյան

Արձակագիր, գրականագետ

Դիանա Ավետիսյան

Հաղորդավար

Քաջիկ Գրիգորյան

Կոմպոզիտոր, կլառնետահար

 

 

 

 

ՎԱԼԵՐԻ ԱՓԻՆՅԱՆ

Գեղանկարիչ

Ծնվել է 1950թ. ապրիլի 4-ին, ՀՀ Մայիսյան գյուղում: 1967թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: Սովորել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) գեղարվեստի դպրոցում, ապա՝ ուսումնարանում: 1972թ. Լեհաստանում ծառայությունը ավարտելուց հետո, ուսումը շարունակել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) Վ.Մուխինայի անվան բարձրագույն գեղարվեստաարդյունաբերական ուսումնարանում: 1973-76թթ Ի.Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիայում մասնակցել է կերպարվեստի դասընթացներին: 1997թ-ից Ռուսաստանի նկարիչների միության անդամ է: Մասնակցել է ավելի քան 200 հանրապետական և միջազգային ցուցահանդեսների աշխարհի մի շարք երկրներում: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Մյունխենում (1990թ.), Պիտեայում (1991թ., Շվեդիա), Սանկտ Պետերբուրգում (1991թ., 2001թ.), Բեռլինում (1994թ., 2001թ.), Ստոկհոլմում (1997թ.), Փարիզում (2006թ.), Երևանում (2011թ.) և այլուր: Մի քանի տարի ապրել և ստեղծագործել է Գերմանիայում, Շվեդիայում և Շվեյցարիայում: Հեղինակել է նաև գրաֆիկական աշխատանքներ, թատերական բեմերի ձևավորումներ: Աշխատանքները գտնվում են Սանկտ Պետերբուրգի պետական ռուսական թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում և մի շարք մասնավոր հավաքածուներում (Գերմանիա, Շվեդիա, Շվեյցարիա, Թուրքիա և այլն): Բնակվում է Սանկտ Պետերբուրգում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար