
Եղիա Մուշեղյան
Դիվանագետ, բանահավաք

Բագրատ Խալաթյան
Պատմաբան

Մադաթ Պետրոսյան
Արձակագիր

Հարություն Աստուրյան
Պատմաբան

Արմեն Օհանյան
Պարուհի, դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ

Աբգար Հովհաննիսյան
Պատմաբան

Արա Բեքարյան
Գեղանկարիչ, գրաֆիկ

Ռայա Խասապետյան
Արձակագիր, լրագրող, թարգմանիչ

Ռոքսանա Բաբայան
Երգչուհի

Արթուր Ասատրյան
Երաժիշտ, պրոդյուսեր

Նարեկ Հայկազյան
Դերասան
ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ծնվել է 1974թ. հունվարի 22-ին, Երևանում: 1991թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան թիվ 84 միջնակարգ դպրոցը: 1991-94թթ սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի օպերային երգեցողության բաժնում՝ Վլադիմիր Խաչատրյանի դասարանում: 1997-2002թթ երաժշտական ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Սվետլանա Կոլոսարյանի օպերային երգեցողության, 3-րդ կուրսից՝ Ռուբեն Մաթևոսյանի ժողովրդական երգեցողության դասարանում: 2004թ. ավարտել է նաև ասպիրանտուրան՝ Արզաս Ոսկանյանի ղեկավարությամբ: 2004թ-ից դասավանդում է Երևանի կոնսերվատորիայի ժողովրդական երգեցողության ամբիոնում: 2001թ. «Սայաթ-Նովա» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է առաջին և «Տարվա ժողովրդական երգիչ» մրցանակին: Համերգային շրջագայություններով եղել է բազմաթիվ երկրներում՝ ԱՄՆ, Ռուսաստան, Եվրոպական երկրներ, Հեռավոր և Մերձավոր Արևելք, Հարավային Ամերիկա: Նկարահանել է վեց տեսահոլովակ: