ԹԵՈԴՈՐ ԱՄԱՆ

Գեղանկարիչ

20 մարտ, 1831 - 19 օգոստոս, 1891

Ծնվել է Ռումինիայի Պիտեշտի մարզի Կիմպուլունգ-Մուսչել քաղաքում: Եղել է ծագումով հայ: Մասնագիտական կրթությունն ստացել է Փարիզում: 1864թ. Բուխարեստում հիմնել է Ռումինիայի առաջին գեղարվեստական դպրոցը, որը հետագայում դարձել է ակադեմիա, և եղել է դպրոցի տնօրենը: Զբաղվել է նաև կսիլոգրաֆիայով: Նկարչի պատմական թեմաներով կտավները, մարտանկարները կրել են թուրք զավթիչների դեմ ռումին ժողովրդի մղած ազգային-ազատագրական պայքարի խոր կնիքը («Ռումինների ճակատամարտը թուրքերի դեմ Սբ. Գևորգ կղզում», 1859թ., «Թուրքերի վռնդելը Կրլուգերենից», 1872թ. և այլն): Հեղինակել է նաև դիմանկարներ, ռումին գյուղացիների կյանքին ու կենցաղին նվիրված գունանկարներ («Խմբապար», 1890թ.) և օֆորտներ («Գյուղացի», «Եզներ լծելը», 1875թ. և այլն): Նրա «Ծաղիկներ» նկարը պահվում է Հայաստանի ազգային պատկերասրահում: Մահացել է Բուխարեստում: