ՍԱՀԱԿ ՊՈՂՈՍՅԱՆ

Քանդակագործ

Ծնվել է 1959թ. հուլիսի 17-ին, Երևանում: 1984թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Նրա հիմնական անհատական նախագծերից են՝ «Մեր բոլորի Մայրենիքը» (2003թ., Երևան, Գևորգյան պատկերասրահ), «Մարդ-Դրամ» (2006թ., Լոս Անջելես, Հարվեստ պատկերասրահ), «Արևելյան գեղեցկություն» (2009թ., Երևան): Մասնակցել է մի շարք խմբային ցուցադրությունների, որոնցից են՝ «Միջազգային քանդակի կվադրենալե» (1987թ., Ռիգա), «3-րդ հարկի» ցուցադրություն (1989թ., Փարիզ), «Հայաստանի ժամանակակից արվեստը» (1991թ., Մոսկվա), «Նկարից այն կող» (2011թ., Երևան) և այլն: 2005թ. Հռոմի Բենեդիկտոս 16-րդ պապի կողմից արժանացել է հատուկ դիպլոմի՝ Գլենդելի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական կաթոլիկ եկեղեցու ձևավորման համար:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար