
Աթանաս Մերասյան
Մատենագիր

Ալեքսան Թամպուրի
Երաժիշտ

Ազնիվ Մնակյան
Դերասանուհի

Արամ Հայկազ
Արձակագիր

Կարապետ Մինասյան
Բեմանկարիչ

Գևորգ Ոսկանյան
Գեղանկարիչ

Ավո Ուվեզյան
Կոմպոզիտոր, գործարար

Մարտին Միքայելյան
Ճարտարապետ

Լևոն Թուխիկյան
Դերասան

Մելս Սանթոյան
Գրականագետ

Անայիս Ներսեսյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Վահագն Թևոսյան
Հեռուստալրագրող

Գևորգ Քեշիշյան
Պարող, պարուսույց
ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ծնվել է 1978թ. հունիսի 23-ին, Երևանում: 1995թ. ավարտել է Երևանի Պ.Յավորովի անվան թիվ 131 միջնակարգ դպրոցը: 1995-2000թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական երգեցողության բաժնում՝ Հովհաննես Բադալյանի դասարանում: 1996-99թթ մասնակցել է երգչուհի Սուսաննա Սաֆարյանի համերգային երեկոներին: 1997թ. դարձել է երևանյան երիտասարդական երգի մրցույթի դափնեկիր: 1999-2004թթ աշխատել է Հայաստանի Երգի պետական թատրոնում՝ որպես մեներգիչ: Արժանացել է մի շարք երաժշտական մրցանակների՝ «Կռունկ» երաժշտական փառատոնի «Տարվա լավագույն կոմպոզիտոր» (2005թ.), «Ոսկե քնար» երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա լավագույն երգ» (2005թ.), «Հատուկ մրցանակ» (2006թ.), Լոս Անջելեսի հայկական երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա լավագույն կոմպոզիտոր» (2006թ.) և «M Club» երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա լավագույն երգ» (2006թ.), Մոսկվայի «Տաշիր» հայկական երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա լավագույն կոմպոզիտոր» (2007թ.) և այլն: Համերգային շրջագայություններով եղել է Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Իսպանիայում, Բելգիայում, Իրանում, Ռուսաստանում և այլուր: Մենահամերգներով հանդես է եկել Երևանում (2006թ., 2008թ., 2009թ., 2014թ.), Սիրիայում (2010թ.): Թողարկել է «Բացիր աչքերդ» (2003թ.), «Սերն է խոսում» (2006թ.), «Մնա» (2008թ.), «Երազում» (2010թ.) ձայնասկավառակները, նկարահանել է ավելի քան 10 տեսահոլովակ: