ԱՆԴՐԵՅ ԴԱՎԻԴՅԱՆ

Երգիչ

30 հունվար, 1956 - 13 նոյեմբեր, 2016

Ծնվել է Մոսկվայում: Եղել է օպերային երգիչ Սերգեյ Դավիդյանի որդին: Երեք տարեկան հասակից հետաքրքրվել է երաժշտությամբ, դպրոցական տարիներն կատարել է հայտնի միջազգային հիթեր: 1972թ-ից երգել է «Високосное лето» հանրահայտ ռոք-խմբում: Կատարել է երգեր Լեդ Զեփելինի, Դիփ Փարփլի, Գրանդ Ֆանկի երգացանկից: Խորհրդային բանակում ծառայությունից հետո, հիմնադրել է «Добровольное общество» երաժշտական խումբը: 1977թ. խմբին անդամակցել են զույգ եղբայրներ Պավել և Ալեքսանդր Սմեյանները, որից հետո խումբը անվանափոխվել է «Վիկտորիա» («Հաղթանակ»): 1979թ. երգիչը դարձել է «Ռոք-Ատելիե» խմբի անդամ, որը համագործակցել է «Լենկոմ» թատրոնի հետ: Համագործակցության արդյունքում բեմադրվել է «Յունոնա և Ավոս» ռոք-օպերան: Հետագայում Դավիդյանը խմբի մի քանի անդամների հետ միացել է «ՍՎ» խմբին: 1993թ. հիմնել է սեփական «Sound Cake» երաժշտական նախագիծը, որտեղ կատարել է ջազային, ռոքային և սոուլ ոճի երգեր: Համերգային ծրագրերով հանդես է եկել բազմաթիվ երաժշտական ակումբներում, համերգասրահներում: 2013թ. մասնակցել է ռուսական Առաջին ալիքի «Ռուսական ձայն» երաժշտական նախագծին, որտեղ կատարել է «Georgia on my mind» հանրահայտ երգը: Մահացել է Մոսկվայում:
  

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար