ՄԵԼՔՈՆ ԹՈՎՄԱՍՅԱՆ

Գեղանկարիչ

26 հոկտեմբեր, 1950 - 1 նոյեմբեր, 2008

Ծնվել է Երևանում: 1977թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1978թ-ից մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային ցուցահանդեսների: 1985թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության, 1999թ-ից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային ասոցիացիայի անդամ: Ցուցահանդեսներ է ունեցել Մոսկվայում (1985թ., 1991թ.), Օսլոյում (1990թ.), Մոնրեալում (1991թ.), Աբու Դաբիում (1992թ., 1998թ.), Մարսելում (1992թ.), Փարիզում (1992թ.), Շվեյցարիայում (1993թ.), Դուբայում (1997թ.), Սոչիում (2007թ.): Աշխատանքները գտնվում են Մոսկվայի ԽՍՀՄ նկարիչների թանգարանում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, ՀՀ մշակույթի նախարարության ֆոնդում, Սոչիի գեղարվեստի թանգարանում, մի շարք երկրների մասնավոր հավաքածուներում: Մահացել է Սոչիում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար