ԿԱՐԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Գեղանկարիչ

Ծնվել է 1951թ. մարտի 23-ին, Երևանում: 1958-68թթ սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1976-82թթ՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարչության բաժնում: 1981-94թթ աշխատել է Երևանի գեղագիտության ազգային կենտրոնի կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի ստուդիայում: 1994թ-ից դասավանդում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դեկորատիվ կիրառական ֆակուլտետի միասնական ամբիոնում (դոցենտ): 1990թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: 1984թ-ից մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային ցուցահանդեսների (Հայաստան, Վրաստան, Ֆրանսիա, Ռուսաստան, Քուվեյթ, ԱՄՆ, Իտալիա): Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Բեյրութում (1991թ.), Նիկոսիայում (1991թ.), Նիսում (1992թ.), Կաննում (1992թ.), Մարսելում (1992թ.), Փարիզում (1992թ.), Աշխաբադում (2001թ.):