ԿԱՐԱՊԵՏ ԳՐԻԳՈՐՅԱՆՑ

Գեղանկարիչ, գրող

6 մայիս, 1870 - 7 փետրվար, 1943

Ծնվել է ՀՀ Տավուշի շրջանի Գուլալի (այժմ՝ Այգեձոր) գյուղում: Երիտասարդ տարիներին տեղափոխվել է Թիֆլիս, որտեղ էին նրա եղբայրները: Թիֆլիսում աշակերտել է գերմանացի հայտնի նկարիչ Գոլֆինգին, որից հետո հասել է հաջողությունների կերպարվեստի ոլորտում և հիմնել սեփական նկարչական արվեստանոց: Հին Թիֆլիսում եղել է ճանաչված արվեստագետ: Հեղինակել է Հին Թիֆլիսի Էրիվանի փողոցում գտնվող «Սիմպատիա» ռեստորանի ձևավորումը, որտեղ հաճախ այցելել են Պ.Չայկովսկին, Ս.Եսենինը, Վ.Մայակովսկին, Կ.Պաուստովսկին, Ի.Էրենբուրգը և այլք: Նատյուրմորտներից բացի, հեղինակել է Շ.Ռուսթավելու, Թամար թագուհու, Խ.Աբովյանի, Ա.Պուշկինի, Ք.Կոլումբոսի, Վ.Շեքսպիրի և այլոց դիմանկարները: Աշխատանքների մեծ մասը ժամանակին ավերվել են Թբիլիսիի նկարիչների տան նկուղում: «Թամար թագուհին և Շոթա Ռուսթավելին» (1926) կտավը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում, այլ գործեր գտնվում են Վրաստանի թանգարաններում: Հեղինակել է 12 գիրք՝ «Հավատացյալ Վարենկայի գովասանքը» (1919թ., վրացերեն, բանաստեղծություն), «Եղբայրասպանը» (արձակ, բեմադրվել է Հավլաբարի «Արաքսյան» թատրոնում), «Իմաստության աղբյուր», «Առակներ հին Թիֆլիսի մասին», «Կեղծ հայելին», «Ուղևորություն մարդակերների մոտ» գործերը: Հայերեն է թարգմանել «Վագրի մորթիով ասպետը», «Եփրեմ Վերդի» գրքերը: Մահացել է Թբիլիսիում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար