Հովհաննես Գայայան

Բառարանագիր

Շարասան

Դեղագործ, թատերագետ

Գեղամ Բարսեղյան

Արձակագիր, լրագրող

Գրիգոր Ներսիսյան

Բանաստեղծ, հարապարակախոս

Հակոբ Գույումճյան

Բանաստեղծ, արձակագիր, լրագրող

Գոռ Կիրակոսյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ՀՐԱՆՏ ԱՎԱԳՅԱՆ

Գեղանկարիչ

29 մարտ, 1900 - 5 հունիս, 1990

Ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում: Սովորել է Հալեպի Ներսեսյան վարժարանում և գերմանական լիցեյում: 1920թ. տեղափոխվել է Ռումինիա և մշտական բնակություն հաստատել Բուխարեստում: Աշակերտել է ռումինական հայտնի նկարիչ, ակադեմիկոս Ժ.Ստերիադիին, ով օգնել է նրան տեղավորվել աշխատանքի տեղի թանգարանում: Հեղինակել է հիմնականում փոքրադիր բնանկարներ, նատյուրմորտներ, դիմանկարներ, որոնք կատարված են նուրբ զգացողությամբ և անմիջականությամբ: Շուրջ 40 տարի զբաղվել է ռումինական հին նկարների նորոգման աշխատանքով: Այցելել է Սովետական Հայաստան, նկարել հայրենի բնությունն ու հուշարձանները, տվել 2 անհատական ցուցահանդես (1960թ., 1962թ.): Անհատական ցուցահանդեսներ է ունեցել նաև Բուխարեստում (1928թ., 1943թ., 1957թ., 1963թ., 1967թ., 1975թ.): Մասնակցել է մի շարք ցուցահանդեսների: Աշխատանքներից երկուսը՝ «Աշնանային բնանկար» (1958թ.) և «Առագաստանավը ափին» նվիրել է Հայաստանի ազգային պատկերասրահին: Աշխատանքներից գտնվում են Բուխարեստի թանգարաններում, Ֆրանսիայի, Բուլղարիայի, Գերմանիայի, Լիբանանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի մասնավոր հավաքածուներում: Մահացել է Բուխարեստում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար