Սուրեն Աբեղյան

Թատերագիր, դերասան

Ազատ Շերենց

Դերասան

Արծվի Հունանյան

Գրականագետ, թատերագետ

Լևոն Թադևոսյան

Գեղանկարիչ

Գարեգին Զաքոյան

Կինոռեժիսոր, կինոգետ

Արամ MP3

Երգիչ, հաղորդավար

Սերգեյ Խաչատրյան

Ջութակահար

 

 

 

 

ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Գեղանկարչուհի

Ծնվել է 1952թ. փետրվարի 17-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ն/դ դաստիարակության և հոգեբանության ֆակուլտետը, ապա՝ Մոսկվայի արվեստի ինստիտուտի գեղանկարի բաժինը: 1996-2003թթ արվեստի պատմություն և մշակույթի տեսություն է դասավանդել Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում: 2000թ-ից  Հայաստանի նկարիչների միության անդամ է: Մասնակցել է բազմաթիվ հանրապետական և միջազգային ցուցահանդեսների, ունեցել է մի շարք անհատական ցուցահանդեսներ, իսկ 2011թ.՝ Հայաստանի նկարիչների միությունում: 1995թ. եղել է մշակույթի հայկական ֆոնդի գիտամշակութային միավորման հիմնադիրներից: Նույն թվականին ներկայացել է առաջին անհատական ցուցահանդեսով, Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Ստեղծագործել է բնանկարի, դիմանկարի, կոմպոզիցիայի ժանրերում: 1999թ. մասնակցել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում նկարիչների միության կազմակերպած մեկական աշխատանքների ցուցահանդեսին, 2004թ.՝ Ֆրանսիայի Բրիսոնյե և Կլամար քաղաքներում կայացած խմբակային ցուցահանդեսներին: 2009թ. անհատական ցուցահանդես է ունեցել «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում, 2011թ.՝ Երևանի Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում: «Դրախտի պտուղը» շարքում (կազմված յոթ կտավից) թեման մեր երկրի խորհրդանիշներից ծիրանն է: Այդ շարքից «Ջրհեղեղից հետո» մեծածավալ ստեղծագործությունը խորիմաստ պատում է, որում ամեն դիտորդ կարող է գտնել իր հոգեմտային աշխարհին հարազատ ենթաիմաստը: «Հրաշք Շորժա» նկարաշարքի թեման («Լուսաբաց», «Երփներանգ երեկո Շորժայում», «Կրակոտ մայրամուտ», «Մասրենիներ» և այլն) մեծ մասն է կազմում նկարչուհու ստեղծագործություններում: Հեղինակած դիմանկարներից են՝ «Սպասում», «Մոլորվածը», «Արևի երգիչը» և այլն, ծեսերի շարքից՝ «Համբարձում և զատիկ», «Տրնդեզ»: Մի քանի կտավներում յուրովի է անդրադարձել կնոջ և մայրության թեմաներին («Սերն անցավ», «Կյանքը հրաշք է», «Իմ Արև բալիկ»): Հորինվածքներից աչքի են ընկնում «Գարուն կգա», «Դարերի միջով», «Դեպի տուն» կտավները: Աշխատանքները գտնվում են Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և այլ երկրների մասնավոր հավաքածուներում: Ունենալով երաժշտի տաղանդ՝ մինչև 2001թ. ցուցահանդեսները զուգակցել է մենահամերգներով (բարեգործական)՝ հասույթը նվիրաբերելով մանկատներին և զոհված ազատամարտիկների ընտանիքներին: Նկարահանվել է մի քանի ֆիլմերում և տեսահոլովակներում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար