ՍԱՍՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Բանաստեղծ, արձակագիր

15 հունվար, 1937 - 6 հունվար, 2016

Ծնվել է ՀՀ Ներքին Սասնաշեն գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզում): 1966թ. ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտը: Աշխատել է Հայպետհրատում, հեռուստառադիոպետկոմում: 1993թ-ից եղել է Հայոց ցեղասպանության (1915թ.) և հայոց ազատամարտի «Ուխտատուն» թանգարան-ինստիտուտի հիմնադիր տնօրենն ու գիտական խորհրդի նախագահը, 1996-98թթ՝ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանի տնօրենի տեղակալը: 1996-98թթ դասավանդել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: 1974թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Հրատարակվել են նրա «Սասնա պար» (1965թ.), «Խավրծիլ» (1981թ.), «Վայրի մեղու» (1987թ.), «24 ժամ Պոլսում» (1995թ.), «Դեպի Էրգիր» (1999թ., 2004թ.), «Հավերժության լուսամատյան» (հանրագիտարան, 2002թ.), «Սիրտս պիտի դատարկեմ» (2002թ.), «Քոնն եմ, հայրենիք» (2004թ.), «Հավերժախոս պանթեոն» (հետազոտություն, 2004թ.), «Առօրյա ցավերգեր» (2005թ.) գրքերը: Հեղինակել է նաև «Մուսաները չլռեցին» (գիրք առաջին, 1989թ.), «Սասնա Արծիվների մի երամը» (2000թ.), «Բազմատաղանդ երախտավորը (Սիմոն Սիմոնյան)» (1999թ.) մենագրությունները: 2002թ. լույս տեսած «Հավերժության լուսամատյան» ռազմապատմափաստագրական հուշահանրագիտարանը նվիրված է Հայոց ցեղասպանությանը (1915թ.), Հայաստանում քաղաքական (ստալինյան) բռնությունների ժամանակ (1937թ.), Հայրենական (1941-45թթ), խորհրդաաղվանական պատերազմներում զոհված հայորդիներին, Արցախյան հերոսամարտին (1991-94թթ): Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով, մարշալներ Հովհաննես Բաղրամյանի, Գ.Ժուկովի, Գարեգին Նժդեհի, ինչպես նաև Ֆրիտյոֆ Նանսենի, Հակոբ Մեղապարտի անվան հուշամեդալներով, «Արծիվ մահապարտներ» ՀՄ պատվոգրով, բազմաթիվ այլ պատվոգրերով և շնորհակալագրերով: 2009թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար