ԱՐՄԻՆԿԱ

Երգչուհի

Արմինե Նահապետյան

Ծնվել է 1973թ. օգոստոսի 22-ին, Երևանում: 1990թ. ավարտել է Երևանի թիվ 162 միջնակարգ դպրոցը: 1990-92թթ սովորել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիային կից էստրադային-ջազային արվեստի ստուդիայում: 1992-97թթ երգել է «Հայեր» փոփ խմբում: 2001-05թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 1998թ-ից հանդես է գալիս «Արմինկա» բեմական անունով: Տարբեր մրցանակաբաշխությունների ժամանակ արժանացել է բազմաթիվ մրցանակների: Թողարկել է 4 ձայնասկավառակ: Եղել է «Հայուհիներ» նախագծի երաժշտական պրոդյուսերը, որի շրջանակներում 2004-05թթ թողարկել է 2 ձայնասկավառակ: Հայաստանում և արտերկրում ունեցել է բազմաթիվ համերգներ և մենահամերգներ: Նկարահանել է ավելի քան 20 տեսահոլովակ:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար