Սրապիոն Թղլյան

Դրամատուրգ

Սուրեն Վահունի

Բանաստեղծ, թարգմանիչ

Բենիկ Սեյրանյան

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Վահան Արամունի

Բանաստեղծ, արձակագիր

Էդդա Աբրահամյան

Քանդակագործ

Մարիաննա Հարությունյան

Դաշնակահար, օպերային երգչուհի

Աննա Նշանյան

Օպերային երգչուհի

Կարլոս Եղիազարյան

Արձակագիր, երգիծաբան

Թորոս Ռասթկելենյան

Քանդակագործ

Սերգեյ Աթաբեկյան

Գրականագետ

Դավիթ Մուրադյան

Արձակագիր, կինոգետ

Աիդա Բաբաջանյան

Դերասանուհի

Գերման Ավագյան

Լուսանկարիչ, ֆոտոլրագրող

Հովհաննես Գալստյան

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Գիսանե Պալյան

Երաժիշտ, երաժշտագետ

 

 

 

 

ԼԵՎՈՆ ԵԶԵԿՅԱՆ

Լեզվաբան

13 հունիս, 1941 - 14 օգոստոս, 2016

Ծնվել է Ուկրաինայի Լվով քաղաքում: Եղել է պատմաբան Ռևիկ Եզեկյանի եղբայրը: 1965թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, 1968թ.՝ ասպիրանտուրան: 1965թ-ց դասավանդել է Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի ամբիոնում, որտեղ 1991-2013թթ եղել է ամբիոնի վարիչը, 2013թ-ից՝ ամբիոնի պատվավոր վարիչը (1991թ-ից՝ պրոֆեսոր): Եղել է ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտին կից գործող 019 մասնագիտական խորհրդի անդամ, ԵՊՀ հայ բանասիրության, ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետների գիտխորհուրդների անդամ, «Լեզվաբանության» խորհրդի անդամ: Ուսումնասիրությունները վերաբերում են լեզվաբանության և ոճաբանության հարցերին: Աշխատանքներից են՝ «Րաֆֆու ստեղծագործությունների լեզուն և ոճը» (1975թ.), «Հրանտ Մաթևոսյանի խոսքարվեստի մի քանի հարցեր» (1986թ.), «Գրական աշխարհաբարը և արևելահայ պատմավեպի լեզուն» (1990թ.), «Հայերենի գործառական ոճերը» (1999թ.), «Հայոց լեզվի ոճագիտություն» (2003թ.), «Հայոց լեզու» (2005թ.), «Լեզու-նորմա-համակարգ» (2007թ.), «Խոսքի մշակույթի և ոճաբանության ուղեցույց» (2007թ.), «Հայերենի ուղղագրական նոր բառարան» (2011թ.), «Խոսքի ճշտություն և ճշգրտություն» (2013թ.): 1997թ-ից եղել է Ռուսաստանի հումանիտար գիտությունների ակադեմիայի անդամ: Արժանացել է Համբուրգի և ՀՀ ԿԳ նախարարության պատվոգրերի, 2011թ.՝ Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար