Սիմոն Ճուլարտյան

Բանահավաք, բանասեր

Հովսեփ Աթաբեկյանց

Հրապարակախոս, թարգմանիչ, գյուղատնտես

Ալեքսանդր Սպենդիարյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Տիգրան Խրլոպյան

Մշակութային գործիչ, արձակագիր

Արմեն Գուլակյան

Բեմադրիչ, դրամատուրգ

Մարիամ Ասլամազյան

Գեղանկարչուհի

Առլեն Ֆրենսիս

Դերասանուհի

Գուրգեն Հովնան

Գրականագետ

Անջելո Էֆրիկյան

Ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ

Վահե Ահարոնյան

Դաշնակահար

Սուսաննա Կարապետյան

Երգահան, քանոնահար

Ռուբեն Եսայան

Քանդակագործ

Հովհաննես Զատիկյան

Արձակագիր, պատմաբան

Արարատ Սարգսյան

Գեղանկարիչ

Ալբինա Համբարձումյան

Երգահան, երաժիշտ

 

 

 

 

ԲԱՔ ՔԱՐԹԱԼՅԱՆ

Դերասան

13 օգոստոս, 1922 - 24 մայիս, 2016

Վահե Խարտալյան

Ծնվել է ԱՄՆ Դեթրոյթ քաղաքում: Մանկությունն անցել է Նյու Յորքում: Դերասանական գործունեությունն սկսել է Նյու Յորքի հայ թատերասերների անգլախոս թատերախմբում: Նյու Յորքի և Ֆիլադելֆիայի թատրոններում գլխավոր դերեր է կատարել ավելի քան 50 դրամատիկական և երաժշտական պիեսներում: Հյուրախաղերով եղել է ԱՄՆ-ի գրեթե բոլոր նահանգներում: 1955թ-ից նկարահանվել է կինոնկարներում: Նկարահանվել է նաև ավելի քան 220 հեռուստատեսային բեմադրություններում, շոու-նախագծերում և սերիալներում: Մշտապես մասնակցել է հայ գաղութի միջոցառումներին, ղեկավարել Նյու Յորքի Հայ թատերասերների խումբը: Հայտնի ֆիլմերից են՝ «Սատանայական հրեշտակներ» (Devil's Angels, 1967թ.), «Սառնարյուն Լյուկը» (Cool Hand Luke, 1967թ.), «Կապիկների մոլորակը» (Planet of the Apes, 1968թ.), «Հեռու մնա, Ջո» (Stay Away, Joe, 1968թ.), «Արյունոտ ժառանգություն» (Blood Legacy, 1971թ.), «Մարդ-ութոտնուկը» (Octaman 1971թ.), «Կապիկների մոլորակի գրավումը» (Conquest of the Planet of the Apes, 1972թ.), «Խնդրում եմ, մի կեր իմ մայրիկին» (Please Don't Eat My Mother 1973թ.), «Ջոսի Ուեյլս-մարդ օրենքից դուրս» (The Outlaw Josey Wales, 1976թ.), «Ժայռը» (The Rock, 1996թ.), «Շաբաթական ութ օր» (Eight Days a Week, 1997թ.), «Գնդակի արվեստը» (The Art of a Bullet, 1999թ.), «Մարտյան կատուներ» (Tomcats, 2001թ.), «Աղետի բաղադրատոմս» (Recipe for Disaster, 2003թ.), «Բնության կանչը» (Cattle Call, 2006թ.) և այլն: Մահացել է Սանտա Բարբարայում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար