ԳԱԳԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Գեղանկարիչ

Ծնվել է 1960թ. հոկտեմբերի 25-ին, Երևանում: 1975թ. ավարտել է միջնակարգ դպրոցը: 1979-85թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: Հեղինակել է Հայկական կաթոլիկ Նարեկ եկեղեցու որմնանկարները (2000-01թթ, Բուենոս Այրես, Արգենտինա), Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու որմնանկարները (2003-05թթ, Սան Պաուլո, Բրազիլիա), Սբ. Ընտանիք եկեղեցու որմնանկարները (2007-09թթ, Գլենդել, ԱՄՆ), Բզոմար եկեղեցու որմնանկարները (2010-11թթ, Մոնտեվիդեո, Ուրուգվայ), Սբ. Նարեկ եկեղեցու մոտ տեղադրված Հայոց ցեղասպանության (1915թ.) հուշարձանը (2015թ., Բուենոս Այրես, Արգենտինա): Արժանացել է մի շարք մրցանակների, որոնց թվում են՝ Բուենոս Այրեսի քաղաքապետարանի 5-րդ անվանակարգ (1999թ.), «Բրաք» արվեստի սրահ փոքր մասշտաբի նկարչության երրորդ ցուցահանդեսի 1-ին մրցանակ (2002թ.), «Էսեա» պատկերասրահի Փոքրամասշտաբ սալոնի 1-ին մրցանակ (2005թ.), Փասադենայի արվեստագետների ամենամյա ցուցահանդեսի 1-ին մրցանակ (2008թ.) և այլն: Բնակվում է Բուենոս Այրեսում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար