Բեգլար Ամիրջանյան

Օպերային երգիչ

Տիրան Կարապետյան

Գեղանկարիչ

Ժիրայր Վարդանյան

Կինոօպերատոր

Սիլվա Մինասյան

Բալետի արտիստ

Աշոտ Սահրատյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Աշխեն Աբազյան

Բանաստեղծ, արձակագիր

Ռուբեն Մանուկյան

Գեղանկարիչ

Ալեն Բերբերյան

Կինոռեժիսոր, կինոսցենարիստ

Դավիթ Բաբախանյան

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Ելենա Արշակյան

Կինոռեժիսոր

Արա Առաքելյան

Սաքսոֆոնահար

 

 

 

 

ՏԻԳՐԱՆ ՔԱԽՎԵՋՅԱՆ

Երգիչ

Ծնվել է 1996թ. հունիսի 1-ին, Երևանում: Վաղ հասակից հաճախել է Երևանի Հ.Իգիթյանի անվան մանկական գեղագիտության ազգային կենտրոնի նկարչական խմբակ: Ունեցել է մի շարք ցուցահանդեսներ, մասնակցել տարբեր միջազգային նկարչական մրցույթների՝ արժանանալով մրցանակների և դիպլոմների: Ավարտել է Երևանի Ն.Աղբալյանի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցը, այնուհետև ընդունվել Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանի գեղարվեստ և դիզայն բաժին: Զուգահեռ սովորել է նաև Երևանի Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցում: Մասնակցել է տարբեր երաժշտական փառատոների և մրցույթների, որոնցից ամենահիշարժանն էր «Հայաստանի ձայնը» հեռուստանախագիծը, որտեղ նա եղել է Եվա Ռիվասի թիմում և ընդգրկվել է 12 ֆինալիստների շարքում: 2014թ. ընդունվել է Երևանի ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դիզայնի ֆակուլտետ, իսկ 2015թ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասական վոկալի բաժին: 2016թ. տեղի է ունեցել նրա «Իմ Հայրենիք» երգի ու տեսահոլովակի պրեմիերան, որը նվիրված է հայրենիքի համար զոհված բոլոր հայորդիների հիշատակին:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար