Գալուստ Շերմազանյան

Բանահավաք, դրամատուրգ

Գարեգին Սրվանձտյան

Ազգագրագետ, եկեղեցական գործիչ, բանասեր-բանահավաք

Միքայել Փորթուգալ

Բանասեր, հայագետ

Մամիկոն Գևորգյան

Դրամատուրգ, թարգմանիչ

Մուշեղ Աղայան

Կոմպոզիտոր, երաժշտագետ

Տիրան Երկանյան

Ճարտարապետ

Արշալույս Արշարունի

Բանաստեղծ, գրականագետ, թատերագետ

Սերգեյ Սարինյան

Գրականագետ

Առաքել Առաքելյան

Գեղանկարիչ

Սերժ Առաքելյան

Բանաստեղծ, լրագրող

Արմեն Սմբատյան

Կոմպոզիտոր

Արմեն Միրաքյան

Օպերային երգիչ

 

 

 

 

ԱՐՄԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ

Երգչուհի

Ծնվել է 1967թ. սեպտեմբերի 11-ին, Երևանում: Երգչուհի Ռաիսա Մկրտչյանի դուստրն է: 1985թ. ավարտել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը: 1985-90թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետում: 1990-ականների սկզբին տեղափոխվել է Մոսկվա և որպես մեներգչուհի սկսել է համերգներով հանդես գալ: 1997-2014թթ հանդես է եկել Ռուսաստանի Օ.Լունդստրեմի անվան պետական կամերային ջազային նվագախմբում` որպես մեներգչուհի: Համագործակցել է Անատոլի Կրոլի, Գեորգի Գարանյանի, Դեբորա Բրաունի, Լեոնիդ Պտաշկոյի, Էմիլիո Մորալեսի, Վ.Սպիվակովի ղեկավարած «Մոսկվայի Վիրտուոզներ» պետական կամերային նվագախմբի, Կուբայի ռադիոյի և հեռուստատեսության պետական սիմֆոնիկ նվագախմբի և այլ հանրահայտ երգիչների, երաժիշտների ու անսամբլների հետ: 1995-98թթ սովորել է Մոսկվայի Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիայի էստրադային-ջազային ֆակուլտետում, որից հետո սկսել է վոկալ դասավանդել Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտի էստրադային և երաժշտական թատրոնի ֆակուլտետներում: Հիմնել է ռուս-կուբական «Կուբա-Ռուսաստան. Նոստալգիա» երաժշտական նախագիծը: Կատարել է համաշխարհային ջազային ստեղծագործություններ, ֆրանսիական շանսոն, լատինաամերիկյան երգեր, ռուսական ռոմանսներ, ինչպես նաև` հայկական ժողովրդական երգերը ջազային ոճով: Համերգներով հանդես է եկել բազմաթիվ երկրներում: Պարբերաբար մասնակցել է ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքի «Ռոմանտիկա Ռոմանսա» հաղորդաշարին: Մասնակցել է բազմաթիվ միջազգային և հանրապետական երաժշտական փառատոների, դարձել դափնեկիր: 2012թ. և 2015թ. արժանացել է Հավանայի երաժշտական միջազգային փառատոնի Հատուկ մրցանակին: 2015թ. արժանացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար