Գրիգոր Ահարոնյան

Քանդակագործ

Ավետիս Սանճյան

Բանասեր, հայագետ

Միշել Լեգրան

Կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր

Արա Վահունի

Կինոռեժիսոր

Ջուլիետա Բաբայան

Դերասանուհի

Արմեն Քոլոզյան

Գեղանկարիչ, խեցեգործ

Աստղիկ Ոսկերչյան

Գոբելենագործ

Սվետլանա Սարգսյան

Գեղանկարչուհի

Զոհրաբ Հարոյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԱՎԵՏԻՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Գեղանկարիչ

Ծնվել է 1979թ. դեկտեմբերի 6-ին, Երևանում: Գեղանկարիչներ Սերգեյ Խաչատրյանի որդին է, Աբգար Խաչատրյանի եղբայրը: 2000թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանի քանդակագործության և փորագրության, 2006թ.՝ գեղանկարչության բաժինները: 2006թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: 2009թ. մասնակցել է Երևանի համաշխարհային «Ռեանիմանիա» մուլտ-փառատոնին, ապա՝ Երևանյան Ձմեռային փառատոնին, որտեղ արժանացել է առաջին մրցանակին: 2003թ-ից մասնակցել է մի շարք խմբակային ցուցահանդեսների Երևանում, Վաշինգտոնում, Ստեփանակերտում, Բեյրութում, Մալթայում և այլուր: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (2006թ., 2009թ.), Վենետիկում (2008թ.), Մոսկվայում (2010թ., 2013թ.), Բեյրութում (2015թ.): Նկարչի աշխատանքները 2012թ-ից ցուցադրված են Երևանի Արամե պատկերասրահում: 2013թ. մասնակցել է «Երիտասարդ համահայկական հիմնադրամ»-ի երիտասարդական մրցույթ-ցուցահանդեսին և արժանացել «Լավագույն նկար» առաջին մրցանակին:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար