ԱՅՎԱԶ ԱՎՈՅԱՆ

Գեղանկարիչ

25 սեպտեմբեր, 1955 - 13 հուլիս, 2011

Ծնվել է ՀՀ Շիրակի մարզի Գուսանագյուղ գյուղում: 1974-76թթ սովորել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) գեղարվեստի ուսումնարանում: 1986թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1986թ-ից նկարչի գործերը ցուցադրվել են աշխարհի մի շարք երկրների հեղինակավոր ցուցասրահներում` Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, ԱՄՆ-ում, Արգենտինայում, Բելգիայում և այլուր: 1993թ. կայացել է նրա առաջին անհատական ցուցահանդեսը Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, որտեղ ներկայումս էլ նրա գործերը ցուցադրված են: 2001թ. մասնակցել է երեք այլ նկարիչների հետ խմբակային ցուցահանդեսի Ամստերդամի Ռուդոլֆյան ցուցասրահում: Աշխատանքները գտնվում են Հայաստանի և արտասահմանյան բազմաթիվ ցուցասրահներում և մասնավոր հավաքածուներում: 2013թ. Գուսանագյուղում բացվել է Այվազ Ավոյանի անվան ցուցասրահ՝ վերջինիս գործերի մշտական ցուցադրությամբ: Մահացել է Էջմիածնում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար