Սիրանույշ

Դերասանուհի

Սարգիս Քամալյան

Բանահավաք, արձակագիր, թարգմանիչ

Լևոն Սաղաթելյան

Դրամատուրգ

Համբարձում Պերպերյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Խաչիկ Դաշտենց

Արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ

Գուրգեն Շահնազ

Բանաստեղծ

Նվարդ Ասատրյան

Դերասանուհի

Աիդա Հայրապետյան

Թարգմանիչ, գրականագետ

Սերգեյ Առաքելյան

Դերասան, արվեստաբան

Արծվին Գրիգորյան

Ճարտարապետ

Տավրոս Դաշտենց

Կինոսցենարիստ, կինոգետ

Վաչագան Սարգսյան

Գրող, թարգմանիչ

Արթուր Փափազյան

Դաշնակահար

Ֆորշ

Երգիչ, երգահան

Էդուարդ Քալանթարյան

Մարզական մեկնաբան

Հասմիկ Վերդյան

Դերասանուհի

Առաքել Մաղաքյան

Թավջութակահար

Արամ Ավետիս

Արձակագիր, կինոգետ

 

 

 

 

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Երգչուհի, դերասանուհի

Ծնվել է 1968թ. հունիսի 5-ին, Էջմիածնում: Երգիչ, շոումեն Սամվել Գրիգորյանի քույրն է: 1985թ. ավարտել է Մ.Գորկու անվան թիվ 5 միջնակարգ դպրոցը: 1985-87թթ սովորել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանական ստուդիայում՝ Նիկոլայ Ծատուրյանի և Արմեն Էլբակյանի արվեստանոցներում: Ուսումից հետո, որպես մեներգչուհի և դերասանուհի, աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական, «Մետրո», «Ոզնիներ» թատրոններում: Խաղացել է Հ.Մարգարյանի «Եվ երկինքեն երեք աթոռ ինկավ» (Կին), Զ.Խալափյանի «Տարբեր նվագներ» (Հայկան), Հ.Թումանյանի «Տերն ու ծառան» (Կին), Է.Հեմինգուեյի «Ուիլի, Թիթի, Ջիգ և երեքն էլ մի աղջիկ» (Մերի), Մոլիերի «Ժլատը» (Կլոդ) և այլ ներկայացումներում: Հյուրախաղերով եղել է Սիրիայում և Լիբանանում: 1995թ-ից ներկայանում է որպես անհատ երգչուհի: Այդ թվականներին ձայնագրել է իր հայտնի կատարումներից՝ «Երևանի սիրուն տղա», «Գայի, գայի», «Ղափամա», «Ապարան» և այլ երգեր: Նրա երգերի մեծ մասը հիմնականում հումորային ժանրին են պատկանում: 1995թ. արժանացել է «Ասուպ» երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա լավագույն փոփ երգ» մրցանակին: Մենահամերգներով հանդես է եկել Ռուսաստանում, իսկ համերգային շրջագայություններով հանդես է եկել Ուկրաինայում, ԱՄՆ-ում, Չեխիայում և այլ երկրներում: Թողարկել է «Պաչիկ-մաչիկ» (2001թ.), «Լավագույն երգեր» (2002թ.), «Արի ասեմ» (2004թ.), «The Best» (2009թ., 2015թ.) ձայնասկավառակները: Նկարահանել է շուրջ 10 տեսահոլովակ: 2004թ. և 2009թ. Նյու Յորքում արժանացել է «Big Apple» երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա լավագույն ոճային երգչուհի», իսկ 2007թ.՝ Մոսկվայի «Հայաստանի Տարվա Երգ» մրցանակաբաշխության «Տարվա հումորային ժանրի երգչուհի» մրցանակներին: 2006-08թթ աշխատել է «Դար 21» հեռուստաընկերությունում, որտեղ հեղինակել և վարել է «Իմ արև» հաղորդաշարը: 2009թ-ից զբաղվել է բիզնեսով:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար