Խրիմյան Հայրիկ

Մշակութային, եկեղեցական, պետական գործիչ, գրող

Ղազարոս Աղայան

Արձակագիր, բանաստեղծ

Գրիգոր Շարբաբչյան

Գեղանկարիչ, բեմանկարիչ

Վահրամ Արիստակեսյան

Պարող, պարուսույց

Դավիթ Մալյան

Դերասան

Շառլ Տետեյան

Գրականագետ

Դերենիկ Դանիելյան

Քանդակագործ

Մարտին Վարդազարյան

Կոմպոզիտոր, ջազմեն

Գագիկ Դավթյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Վալերի Ափինյան

Գեղանկարիչ

Էդուարդ Հախվերդյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Ստեփան Ռոստոմյան

Կոմպոզիտոր

Միքայել Աբաջյանց

Արձակագիր, թարգմանիչ

Արամ Թալալյան

Դիրիժոր, թավջութակահար

Արման Մարգարյան

Հաղորդավար

 

 

 

 

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ

Բանաստեղծ

29 մայիս, 1866 - 13 նոյեմբեր, 1935

Ծնվել է Գանձակում: Մի տարի սովորել է գյուղում՝ Ծովի Աղի անունով մի կնոջ մոտ և ապա ծխական դպրոց է մտել: Հայրը նպատակ ուներ տղային քահանա կամ արհեստավոր դարձնել, բայց մայրը հաջողացնում է որդուն գիմնազիա տալ: Քանի որ գիմնազիայում արգելված էր հայերեն լեզուն և գրականությունը, բանաստեղծը մի քանի գրասեր աշակերտների հետ դասից դուրս հավաքույթներ էր կազմակերպում, որի ընթացքում հայերեն էին կարդում և գրականություն քննարկում: Դեռևս գիմնազիայի 6-րդ դասարանից մասնակցել է աշակերտական գաղտնի հավաքույթների և գրել է բանաստեղծություններ: Նրա «Հյուսիսի ագռավը» բանաստեղծությունը, որը նա փակցրել է եկեղեցու պատին, պատճառ է դարձել իր գիմնազիայից վտարմանը: Դուրս մնալով գիմնազիայից, մեկնել է Թիֆլիս, մտել դեղատուն՝ իբրև աշակերտ: Սկսվել է զրկանքներով, դառնություններով, թափառումներով լի կյանքի տարիները: Թողնելով դեղատունը՝ մեկնել է Բաքու, նավթահանքերում սևագործություն է արել, դրանից հետո Սև քաղաքում մի մեխանիկական գործարանում մեխանիկական գրանցողի, գանձապահի պաշտոն է ստանձնել, հետո Էյզենշմիդի գործարանում հաշվապահություն է արել: 1894թ., վերադառնալով Թիֆլիս, մի քանի հիմնարկներում հաշվապահական պաշտոններ է տարել, մինչև սովետական կարգերի հաստատումը (1921թ.): 1893թ. սկսել է գրական գործունեությունը: Սկզբնական շրջանի բանաստեղծությունները տպագրվել են «Մուրճ»-ում: «Նոր հոսանք» ամսագրում տպագրվել են նրա «Մաքառման ժամին», «Էտապը», «Գործարան», «Գյուղը հարավում» և այլ բանաստեղծություններ: Առաջին շրջանում եղել է ազգային գրողների զորեղ ազդեցության տակ, ամենից ավելի՝ Ռափայել Պատկանյանի: Մահացել է Թիֆլիսում, թաղված է Խոջիվանքի հայկական պանթեոնում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար