Առաքել Պատրիկ

Գեղանկարիչ, ազգագրագետ

Ստեփան Պուչինյան

Կինոռեժիսոր, դերասան

Սուրեն Առաքելյան

Կինոռեժիսոր

Գառնիկ Սմբատյան

Գեղանկարիչ

Հրայր Կարապետյան

Գեղանկարիչ, դերասան

Կառլեն Ավետիսյան

Գեղանկարիչ

Կարեն Աղամյան

Գեղանկարիչ, դիզայներ

Էլինե Աղամյան

Դերասանուհի

Լիլիթ Գալստյան

Թարգմանիչ

Մերի Շահինյան

Հաղորդավար

 

 

 

 

ԷԼԼԱԴԱ ՉԱԽՈՅԱՆ

Օպերային երգչուհի

Ծնվել է 1946թ. հոկտեմբերի 26-ին, Երևանում: Սովորել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարանում (Ռոբերտ Անդրիասյան): 1972թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային երգեցողության բաժինը՝ Գոհար Գասպարյանի դասարանը: 1977թ. մասնագիտական դասընթացներ է ունեցել Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնում՝ պրոֆեսորներ Ջինո Չինիայի, Բելտրամի, Պաստորինոյի, Ամիզաննոյի մոտ: «Լա Սկալա»-յում ելույթից հետո «Վերդի» կոնսերվատորիան նրան պարգևատրել է մեդալով: 1973-88թթ եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատար: Հանդես է եկել հետևյալ օպերաներում՝ Բելլինիի «Նորմա» (Նորմա), Ռոսինիի «Սևիլյան սափրիչ» (Ռոզինա), Ջ.Վեդիի «Ռիգոլետտո» (Ջիլդա), «Տրավիատա» (Վիոլետտա), «Աիդա» (Աիդա), Պուչչինիի «Բոհեմ» (Միմի), Բիզեի «Կարմեն» (Կարմեն), Գ.Դոնիցետտիի «Լուչիա դի Լամերմուր» (Լուչիա), Ռիմսկի-Կորսակովի «Ոսկե աքաղաղը» (Շամախի), Տ.Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» (Օլիմպիա), Ա.Տիգրանյանի «Անուշ» (Անուշ) և այլն: Կատարել է նաև Ֆալկոներիի, Վիվալդիի, Սկարլատտիի, Հենդելի, Բելլինիի, Մենդելսոնի, Գլինկայի, Գ.Նարեկացու, Կոմիտասի, Մ.Եկմալյանի, Ռ.Մելիքյանի, Բ.Կանաչյանի, Հ.Պերպերյանի, Գ.Ալեմշահի ստեղծագործություններից: 1973թ. արժանացել է Գլինկայի անվան համամիութենական, 1981թ.՝ Մարիա Կալլասի անվան միջազգային վոկալիստների մրցույթների դափնեկրի կոչման, 1984թ.՝ Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: 1988թ-ից բնակվում է Նյու Յորքում, որտեղ ստեղծել է ձայնամշակման ստուդիա և կամերային մենահամերգներով հանդես եկել Վաշինգտոնում, Լոս Անջելեսում և այլուր:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար