ԱՐԵՎԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ

Գեղանկարչուհի

Ծնվել է 1965թ. օգոստոսի 8-ին, Երևանում: 1981թ. ավարտել է Երևանի Ե.Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոցը, 1985թ.՝ Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: 2006թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: 1985թ-ից մասնակցել է բազմաթիվ հանրապետական և միջազգային ցուցահանդեսների Հայաստանում և արտերկրում (Երևան, Էջմիածին, Սոֆիա, Լոնդոն, Ժնև, Օտտավա, Ֆլորենսիա, Նյու Յորք, Մոնրեալ և այլն): Աշխատանքները գտնվում են Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Բոննի, Բեռլինի, Մադրիդի, Լոնդոնի, Ամստերդամի, Փարիզի, Լոս Անջելեսի, Նյու Յորքի, Ֆլորենսիայի մասնավոր հավաքածուներում: