ԱՆԱՏՈԼԻ ԱՎԵՏՅԱՆ

Գեղանկարիչ, քանդակագործ

Ծնվել է 1952թ. սեպտեմբերի 5-ին, Սիբիրում (Կեմերովոյի մարզի Պրոկոպևսկ քաղաք), բռնագաղթվածների ընտանիքում: 1967թ. տեղափոխվել է Հայաստան, (Կիրովական, այժմ՝ Վանաձոր): 1969թ. ընդունվել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան  գեղարվեստի ուսումնարան, 1972թ.՝ Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա: 1976թ. մասնակցել է Իսլանդիայում կազմակերպված «Հայաստանի Արվեստ» ցուցահանդեսին: 1977թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1983թ. հանրապետության պատվիրակության կազմում մասնակցել է Հոլանդիայում կազմակերպված մշակույթի օրերին: 1984թ. մասնակցել է Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում կազմակերպված «Հայաստանի կերպարվեստը» ցուցահանդեսին: 1988թ-ից Հայաստանի նկարիչների միության, 1997թ-ից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային ասոցիացիայի անդամ է: 1989թ. մասնակցել է Շվեյցարիայում կազմակերպված «Հայաստանի դեկորատիվ-կիրառական արվեստը» ցուցահանդեսին: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1983թ., 1992թ., 1997թ., 2002թ., 2005թ., 2008թ., 2012թ.), Փարիզում (1993թ.), Չիկագոյում (1993թ., 1997թ.), Բոստոնում (1993թ.), Հալեպում (1994թ.), Վաշինգտոնում (1994թ.), Լոս Անջելեսում (1994թ.), Ատլանտայում (1997թ.), Բելգիայում (2001թ.), Վանաձորում (2007թ.), Գորիսում (2008թ.): 2006թ. ապրել և ստեղծագործել է Նյու-Յորքում: 2008թ. ընտրվել է Հայաստանի նկարիչների միության վարչության անդամ: Աշխատանքները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Հայաստանի ազգագրական թանգարանում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, ՀՀ մշակույթի նախարարությունում, Հայաստանի գեղարվեստի  ֆոնդում, Բոստոնի «Ալմա» թանգարանում, Երևանի Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանում, ՀՀ նախագահական և Սբ. Էջմիածնի Ամենայն Հայոց կաթողիկոսի նստավայրերում, Փարիզի քաղաքապետարանում, Վատիկանում` Հռոմի Պապի հավաքածուում, նաև հանդիսանում են ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահների սեփականությունը: Պարգևատրվել է ՀՀ Լոռու մարզի ոսկե հուշամեդալով, ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրով, 2012թ.՝ ՀՀ Լոռու մարզպետի ոսկե հուշամեդալով: 2009թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի և Վանաձորի պատվավոր քաղաքացու, 2017թ.՝ Հայաստանի ժողովրդական նկարչի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար