ԱՐՄԵՆԻԱՆ ՆԵՎԻ ԲԵՆԴ

Ավանգարդ, ջազ, ֆոլկ խումբ

Արտո Թունջբոյաջյան` պերկուսիա, վոկալ
Արմեն Այվազյան` քյամանչա
Վահագն Հայրապետյան` ստեղնաշար
Անահիտ Արտուշյան` քանոն
Աշոտ Հարությունյան` տրոմբոն
Վարդան Գրիգորյան` դուդուկ, զուռնա
Արման Ջալալյան` հարվածային
Նորայր Քարտաշյան` բլուլ, դուդուկ, զուռնա
Արտյոմ Մանուկյան` բաս կիթառ
Դավիթ Նալչաջյան` ալտ-սաքսոֆոն
Արմեն Հյուսնունց` սաքսոֆոն
Տիգրան Սուչյան` շեփոր

Հիմնադրվել է 1998թ., երբ Արտո Թունջբոյաջյանը ժամանել է Երևան` երևանյան առաջին միջազգային ջազ փառատոնին մասնակցելու համար: Նույն թվականից խումբը նվաճել է երաժշտասերների հարգանքը և ստեղծագործական գործունեության ընթացքում ելույթ է ունեցել Եվրոպայի և Արևելքի գրեթե բոլոր երկրներում: Կատարel է բազմահաճախական, կառուցվածքային բարդ սյուիտներ, որոնք հիմնված են հայկական մեղեդայնության և ռիթմերի վրա` ջազ ռոք, նյու էյջ, ֆյուժն և ավանգարդ տարրերի միահյուսմամբ: Մասնակցել է տասնյակ միջազգային ջազ փառատոների: Միևնույն բեմում ելույթ է ունեցել համաշխարհային ջազի ականավոր դեմքերի հետ: 2005թ. Պորտուգալիայում հանդես է եկել երկու համատեղ համերգներով: Այդ շրջանում խմբի չորս ձայնասկավառակներն արագորեն տարածվել են ողջ աշխարհով և մի քանի վերաթողարկում ապրել: Ամենահանրահայտն ու տիտղոսավորը դարձել է նախավերջին «Sound of Our Life»-ը: Ըստ տարվա արդյունքների` 900 ալբոմների միջից այն 14-րդ տեղն է գրավել եվրոպական երաժշտական հորիզոնականներում: 2006թ. «BBC» բրիտանական ռադիոկորպորացիան հայկական խմբին շնորհել է «Audience World Music Award» մրցանակը: Թողարկել է «Բզդիկ զինվոր» (1999թ.), «New Apricot» (2001թ.), «Sound of Our Life» (2003թ.), «How Much Is Yours?» (2005թ.) ձայնասկավառակները: