Հովհաննես Գայայան

Բառարանագիր

Շարասան

Դեղագործ, թատերագետ

Գեղամ Բարսեղյան

Արձակագիր, լրագրող

Գրիգոր Ներսիսյան

Բանաստեղծ, հարապարակախոս

Հակոբ Գույումճյան

Բանաստեղծ, արձակագիր, լրագրող

Գոռ Կիրակոսյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ՄԱՆՈՒԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Ճարտարապետ, պետական գործիչ

Ծնվել է 1961թ. մարտի 16-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի): 1978-83թթ սովորել է Մոսկվայի հողաշինարարության ինժեներիների ինստիտուտում՝ ինժեներ-հողաշինարարի մասնագիտությամբ, 1990-91թթ՝ Գյուղատնտեսության աշխատողների և մասնագետների որակավորման բարձրացման հեռակա ինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետում: 1983-85թթ աշխատել է «Հայպետհողշիննախագիծ» ինստիտուտում՝ որպես ինժեներ-հողաշինարար: 1985-95թթ եղել է Հրազդանի շրջգործկոմի գլխավոր հողաշինարարը: 1995թ. ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 1-ին գումարման պատգամավոր (ԱԺ «Բարեփոխումներ» պատգամավորական խմբի անդամ): 1996-97թթ եղել է ՀՀ քաղաքաշինության նախարարությունում վարչության պետ, 1997-99թթ՝ ՀՀ Անշարժ գույքի միացյալ պետական կադաստրի վարչության պետը, 1999-2009թթ՝ ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահը, 2009-10թթ՝ ՀՀ նախագահի խորհրդականը: 2010թ. դարձել է «Օրինաց երկիր» կուսակցության անդամ և ստանձնել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնը, որը զբաղեցրել է մինչև 2012թ.: Հեղինակել է 22 գիտական հոդվածներ, զեկույցներով է հանդես եկել 9 միջազգային համաժողովներում: Ստացել է տեխնիկական գիտությունների դոկտորի կոչում: 2003թ-ից Բնության և հասարակության մասին միջազգային ակադեմիայի ակադեմիկոս է: 2012թ. արժանացել է Սբ. Էջմիաշնի «Սբ. Ներսես Շնորհալի» մեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար