ՎԱՐԴԱՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Գեղանկարիչ

Ծնվել է 1956թ. հոկտեմբերի 13-ին, Երևանում: 1975թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1983թ.՝ Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի նկարչական ֆակուլտետը: 1987թ-ից եղել է ԽՍՀՄ նկարիչների միության երիտասարդական սեկցիայի անդամ: 2001թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: Ստեղծագործել է վերացական, կոնստրուկտիվ, ֆիգուրատիվ, կրոնական թեմաներով: Մասնակցել է բազմաթիվ հանրապետական և միջազգային ցուցահանդեսների Երևանում, Մոսկվայում, Հելսինկիում, Բազելում, Շարժայում, Նյու Ջերսիում, Թեհրանում, Ֆլորենցիայում, Օլդենբուրգում, Վենետիկում, Բեյրութում, Դուբայում և այլուր: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (2000թ., 2001թ., 2004թ., 2008թ., 2015թ.): Աշխատանքները գտնվում են ԱՄՆ Նյու Ջերսիի «Ջեյն Վուրհես Զիմմերլի» թանգարանում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Վենետիկի Մխիթարյան միաբանության թանգարանում, Երևանի պատմության թանգարանում, Շուշիի թանգարանում, Հայաստաի ազգային պատկերասրահում, տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար