Մարիամ Թումանյան

Մշակութային գործիչ

Տիրան Աճեմյան

Ծաղրանկարիչ, դերասան

Եղիվարդ

Բանաստեղծ, արձակագիր, եկեղեցական գործիչ

Վահրամ Պետրոսյան

Դաշնակահար, երգահան

Արմեն Չիբուխչյան

Հաղորդավար

Լէօնորա

Օպերային երգչուհի

 

 

 

 

ՍԱՐԳԻՍ ՀԱՄԱԼԲԱՇՅԱՆ

Գեղանկարիչ

Ծնվել է 1956թ. հունվարի 12-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի): 1969-70թթ սովորել է Գյումրիի գեղարվեստի դպրոցում, 1971-75թթ՝ Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: 1988թ-ից մասնակցել է հանրապետական և միջազգային մի շարք ցուցահանդեսների Հայաստանում և արտերկրում (Մոսկվա, Հելսինկի, Լոնդոն, Լիսաբոն, Կասել, Երևան, Նիկոսիա, Բոխում, Փարիզ, Նյու Յորք, Չիկագո, Գյումրի, Ստամբուլ, Կոնեկտիկուտ, Լոս Անջելես, Լաս Վեգաս և այլն): 2006թ. անհատական ցուցահանդես է ունեցել Երևանում: Աշխատանքները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Ռուսաստանի և Հայաստանի մշակութային ֆոնդերում, ՀՀ մշակույթի նախարարությունում, Հորդանանի թագավորական թանգարանում, «Գաֆեսջյան» պատկերասրահում (Վաշինգտոն, ԱՄՆ), Bel-Air կերպարվեստի պատկերասրահում (Ժնև, Շվեյցարիա), Արամե պատկերասրահում (Երևան), Հայաստանի և արտերկրների մասնավոր հավաքածուներում: 1989թ. արժանացել է Երիտասարդական կազմակերպության մրցանակի, 2002թ.՝ «Վահագն» համահայկական մրցանակի, 2005թ.՝ «Վահան Թեքեյան» մրցանակի, 2008թ.՝ Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար