
Եգոր Խուբով
Պատմաբան, բանասեր, բանաստեղծ

Վահան Բաստամյան
Բանասեր, եկեղեցական գործիչ

Նորայր Բյուզանդացի
Լեզվաբան, հայագետ

Կարապետ Մելիք-Օհանջանյան
Բանասեր, հայագետ, արևելագետ

Արմեն Դարյան
Արձակագիր, թարգմանիչ

Ռուդոլֆ Խաչատրյան
Գեղանկարիչ

Բագրատ Գրիգորյան
Գեղանկարիչ

Բաբկեն Հարությունյան
Պատմաբան

Մարի Զաքարյան
Գրականագետ

Վերժինե Սեմիրջյան
Գեղանկարչուհի

Հովակ Ալավերդյան
Կիթառահար

Անուշ Ասլիբեկյան
Թատերագետ, արձակագիր, դրամատուրգ

Գրիգոր Գալստյան
Հաղորդավար, ռեժիսոր
ՍԱՄՎԵԼ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

20 հունվար, 1956 - 20 օգոստոս, 2017
Ծնվել է Երևանում: 1975թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1980թ.՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1983թ-ից եղել է Երևանի Գեղագիտության ազգային կենտրոնի խեցեգործության արվեստանոցի դեկավարը, 1997թ-ից՝ Կերպարվեստի և դեկորատիվ կիրառական արվեստի ստուդիա-քոլեջի տնօրենը: 1999թ-ից դասավանդել է Երևանի Հայկական բաց համալսարանում (կերպարվեստի ֆակուլտետի հիմնադիրներից, 2004թ-ից՝ դեկան): Ստեղծագործել է հիմնականում խեցեգործության բնագավառում: Ստեղծել է գեղանկարներ, ձևավորել հեռուստատեսային և օպերային ներկայացումներ: Գործերից են՝ «Սասնա ծռեր» (1984թ., քանդակախումբ, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ), «Արա Գեղեցիկ և Շամիրամ» (1985թ., Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարան), «Ասպետը» (1986թ., Սանկտ Պետերբուրգի «Արիադնա» պատկերասրահ), «Հեթանոս խաղեր» (1986թ., ԺԱԹ): Մասնակցել է մի շարք ցուցահանդեսների՝ «Հայաստան. հին մշակույթի երկրի վերահայտնագործումը» (1995թ., Բոխում, Գերմանիա), Վենետիկի XLVI բիենալե (1995թ., Վենետիկ, Իտալիա, առաջին հայկական տաղավար), «Մոսկվա-Երևան. Տապանի հարցը» (1995թ., Երևան, համադրողներից մեկը), «Geo-Kunst expedition» ակցիա (1997թ., Կասել, Գերմանիա), «Great Atrophy» (1999թ., Երևան), «Հատման գիծ» (2003թ., Երևան), «Adieu Parajanov» (2003թ., Վիեննա, Ավստրիա), «Սովետական ԱգիտԱրտ: Վերականգնում» (2011թ., Բիալիստոկ, Լեհաստան): Աշխատանքները գտնվում են Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Մոսկվայի Արևելքի թանգարանում, Հայաստանի Սարդարապատի ազգային թանգարանում, Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարանում, Չիկագոյի «Վիկի Հովհաննիսյան» ժամանակակից արվեստի պատկերասրահում, Երևանի «Ակադեմիա» պատկերասրահում և այլ անձնական հավաքածուներում: Մահացել է Երևանում: