Հակոբ Նաղաշ Հովնաթանյան

Գեղանկարիչ, բանաստեղծ

Գրիգոր Սինանյան

Ջութակահար

Օլգա Սպանդարյան

Լրագրող, մանկավարժ

Երվանդ Երզնկյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Խաչատուր Ազիզյան

Գեղանկարիչ

Տաթևիկ Ղափլանյան

Դերասանուհի

Քեն Դավիդյան

Դերասան

Միխաիլ Ավակով

Բալետի արտիստ, պարուսույց

Սիրանուշ Լազյան

Դերասանուհի

 

 

 

 

ՀԱՄԱԶԱՍՊ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Գեղանկարիչ

Ծնվել է 1950թ. հունվարի 5-ին, Երևանում: Հայտնի է նաև «Համուզ» անունով: 1971-77թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: 1977թ-ից մասնակցել է բազմաթիվ հանրապետական և միջազգային ցուցահանդեսների Հունգարիայում, Չեխիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Ավստրալիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ռուսաստանում և այլուր: 1982թ-ից Հայաստանի նկարիչների միության, 1983թ-ից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային միության անդամ է: 1985-95թթ իրականացրել է գրքերի՝ դասագրքերի, հայկական և ռուսական գրականության ձևավորման աշխատանքներ: Գրքերի ցանկում տեղ են գտել Ա.Պուշկինի, Մ.Լերմոնտովի, Հ.Թումանյանի, Ա.Բակունցի և այլոց գրքերը: 1985-90թթ Մոսկվայում մասնակցել է գրքի միջազգային փառատոնին: 1990-95թթ դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետում: 1995-2005թթ ապրել և աշխատել է Մոսկվայում: 2004թ. անհատական ցուցահանդես է ունեցել Մոսկվայում: Աշխատանքները գտնվում են Հայաստանի և Մոսկվայի թանգարաններում, պատկերասրահներում, մի շարք երկրների մասնավոր հավաքածուներում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար