Ֆիզահի

Աշուղ

Գարեգին Լևոնյան

Գրականագետ, արվեստաբան

Մարգար Դավթյան

Արձակագիր

Արմեն Զուրաբով

Կինոսցենարիստ

Ստեփան Եսայան

Պատմաբան, հնագետ

Արշակ Գառնիկյան

Գեղանկարիչ

Ժիրայր Ավետիսյան

Բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Հակոբ Ավետիքյան

Լրագրող, հրապարակախոս

Ալլա Հովհաննիսյան

Դերասանուհի

Ավետիս Բերբերյան

Կոմպոզիտոր

Իռեն Աբելյան

Դերասանուհի

 

 

 

 

ԱՐԱՐԱՏ ՍԱՐԳՍՅԱՆ

Գեղանկարիչ

Ծնվել է 1956թ. հոկտեմբերի 20-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի): Գեղանկարիչ Արթուր Սարգսյանի եղբայրն է: 1971թ. ավարտել է Գյումրիի նկարչական դպրոցը, 1975թ.՝ Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: Ստեղծել է ֆիգուրատիվ ու խորհրդանշական պատկերներ, ձեռակերտ գրքեր: Աշխատանքներից են՝ «Լուսաբաց» (1987թ., ՌԴ մշակույթի ֆոնդ, Մոսկվա), «Պատկերասրահ» (1991թ., ԺԱԹ), «Արքետիպեր» նախագիծ-գիրքը (1994թ., ԺԱԹ, Հորդանանի ազգային թանգարան, Կիպրոսի մշակույթի նախարարության ֆոնդ) և այլն: Երկնային Երուսաղեմի իմաստային զուգորդությամբ է պատկերել Մուշը, Զեյթունը, Գյումրին, Կարինը և այլ հայկական քաղաքներ («Կորուսյալ դրախտ», 1999թ., բացիկների հավաքածու): Աստվածաշնչյան և փիլիսոփայական իմաստավորումներով նշանագրել-երփնագրել է սիրո և ազգ-մշակույթ-մարդ փոխհարաբերությունները, որոնցից են՝ «Սեր» (2000թ., նախագիծ-գիրք), «Արձանագրություն և լանդշաֆտ» (2004թ., նախագիծ-գիրք), «Հեծելազորի մարտը» (1981թ.): Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1994թ., 2002թ.), Նիկոսիայում (2000թ.), Չիկագոյում (2000թ., 2002թ.): Նկարչի աշխատանքները ցուցադրված են ԱՄՆ-ում, Եվրոպայում և Արևելքում: 2013թ. Հայաստանի տաղավարը ներկայացրել է Վենետիկի 55-րդ բիենալեում՝ «Տղա Դավիթ և աղջիկ Խանդութի հեքիաթը» նախագծով: 2002թ. արժանացել է համազգային «Վահագն» մրցանակի, 2008թ.՝ Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար