
Գալուստ Կոստանդյան
Հրապարակախոս, փիլիսոփա, բնագետ

Կոստանտին Ալիխանով
Դաշնակահար

Արա Պարթևյան
Կոմպոզիտոր, դիրիժոր

Պետրոս Զարոյան
Դրամատուրգ, արձակագիր, գրականագետ

Գրիկեր
Պատմաբան

Գեորգի Հարությունյան
Պատմաբան

Շահեն Հակոբյան
Բեմանկարիչ

Երվանդ Նիկողոսյան
Գեղանկարիչ

Էլվիրա Ուզունյան
Օպերային երգչուհի, դերասանուհի

Ավետիս Խաչատրյան
Գեղանկարիչ

Չորս Տարբերակ
Փոփ խումբ
ՄԻՆԱՍ ԶԱՔԱՐՅԱՆ

Ծնվել է 1955թ. նոյեմբերի 15-ին, Երևանում: 1974-76թթ սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: 1985թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Ստեղծագործել է դիմանկարի, բնանկարի, կոմպոզիցիայի բնագավառներում: Գործերին բնորոշ են թանձր գույները, իրապաշտ հենքով խորհրդանշական ընկալումները: Աշխատանքներից են՝ «Արևելյան այգի» (1990թ.), «Լռություն» (1993թ.), «Մայրամուտ» (2001թ.), «Տղայի դիմանկար» (2003թ.), «Կարմիր դաշտ» (2003թ.), «Մտածողը» (2003թ.) և այլն: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1987թ., 1989թ., 1993թ., 2003թ.), Մոսկվայում (1991թ., 2012թ., 2013թ.), Շվեյցարիայում (1991թ.), Փարիզում (1991թ., 1993թ.), Ախենում (1993թ., Գերմանիա), Լոնդոնում (2000թ.), Սան Ֆրանցիսկոյում (2002թ.), Բարսելոնայում (2004թ.): Աշխատանքների գերակշիռ մասը գտնվում է տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում՝ Հայաստանում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Սիրիայում և այլուր: