Արամ Սաթունց

Կոմպոզիտոր

Արարատ Բարսեղյան

Դրամատուրգ, թատերագետ

Էդուարդ Բաղդասարյան

Օպերային երգիչ

Լիպարիտ Սարգսյան

Բանաստեղծ, արձակագիր

Ֆրունզիկ Կիրակոսյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Աբգար Ափինյան

Գրականագետ

Դավիթ Մուշեղյան

Կիթառահար

Արփի Ոսկանյան

Արձակագիր, բանաստեղծ

Կամո Սեյրանյան

Դուդուկահար

Նառա Վարդանյան

Արձակագիր

 

 

 

 

ԳԱՐԵԳԻՆ ԴԱՎԹՅԱՆ

Քանդակագործ

Ծնվել է 1954թ. դեկտեմբերի 8-ին, Երևանում: 1978թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի քանդակի բաժինը: 1983թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: 1990թ-ից դասավանդում է Երևանի գեաղրվեստի պետական ակադեմիայում (2005թ-ից՝ պրոֆեսոր): 1996թ-ից Դանթե Ալիգիերիին նվիրված բրոնզե քանդակի միջազգային մրցանակաբաշխության ժյուրիի մշտական անդամ է: Նրա քանդակներին բնորոշ են արդիական իմաստավորումները և կերպավորումների խորհրդանշական ընդհանրացումները: Աշխատանքներից են՝ «Ընչաքաղցության մեղքը» (1990թ., բրոնզ, փայտ), «Քավության դռներ» (1994թ., բրոնզ, Ռավեննայի Բրոնզե քանդակի 11-րդ միջազգային դանթեական բիենալեի 1-ին մրցանակ), «Հյուսիսային քամին» (1998թ., բրոնզ, քար, Հայաստանի անկախությանը նվիրված հոբելյանական ցուցահանդեսի 1-ին մրցանակ), «Հերմես» (2000թ., բրոնզ), «Սուրբ Գևորգ» (2001թ., բրոնզ, Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակին նվիրված ցուցահանդեսի 1-ին մրցանակ), «Էգեյան հիշողություններ» (2002թ., հարթաքանդակների շարք), Էդուարդ Իսաբեկյանի հուշատախտակը և հուշարձանը (2008թ., Երևան), Ֆրիտյոֆ Նանսենի կիսանդրին (2011թ., Երևան), կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի կիսանդրին (2013թ., Երևանի Կոմիտասի անվան պանթեոն), Գալուստ Գյուլբենկյանի կիսանդրին (2014թ., Երևան), Մունետիկ հարթաքանդակը (2014թ., Երևան, Եռաբլուր, նվիրված հայ հերոսներին): Նրա քանդակները ցուցադրված են Հայաստանի ազգային պատկերասրահում, Ռուսաստանի պետական ազգային Տրետյակովյան պատկերասրահում, Ռավեննայի Դանթե Ալիգիերիի ազգային թանգարանում, Հունգարիայի Նիրեձ-Ղազայի «Վարոշի» ազգային պատկերասրահում, Չելյաբինսկի ազգային պատկերասրահում, մի շարք երկրների (Գերմանիա, Իտալիա, Շվեյցարիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Հունգարիա, ԱՄՆ, Բելգիա, Հայաստան) մասնավոր հավաքածուներում: Մասնակցել է մի շարք խմբակային ցուցահանդեսների ԱՄՆ-ում, Իտալիայում և այլուր: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Շվեյցարիայում (1993թ.), Երևանում (1996թ.), Բեռլինում (1996թ.), Սան Ֆրանցիսկոյում (2002թ.), Մոսկվայում (2005թ.): 1989թ. արժանացել է Պոզնանի (Լեհաստան) մանր պլաստիկայի միջազգային բիենալեի բրոնզե մեդալի և ՀՀ մշակույթի նախարարության «Տարվա լավագույն քանդակ» հատուկ մրցանակի, 1990թ.՝ 9-րդ Դանթեական միջազգային բիենալեի Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդի Մեծ ոսկե մեդալի (Ռավեննա, Իտալիա), 2006թ.՝ «Վահան Թեքեյան» մրցանակի, 2011թ.՝ «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե մեդալի, 2015թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: