ԼԵՎՈՆ ԼԱՃԻԿՅԱՆ

Արվեստաբան, գրաֆիկ-նկարիչ

Ծնվել է 1955թ. սեպտեմբերի 7-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի): Գեղանկարիչ Սամվել Լաճիկյանի եղբայրն է: 1977թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1977-80թթ սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում՝ «Գեղագիտություն» մասնագիտությամբ: 1999թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է, 2005թ-ից՝ Հայաստանի լրագրողների միության անդամ: Ստեղծել է գրաֆիկական գործերի շարք: 1981-96թթ դասավանդել է Երևանի պետական համալսարանում: 1992-94թթ եղել է «Ազգ» օրաթերթի մշակութային էջի պատասխանատուն, 1996-2011թթ՝ ՀՕՖ-ի մամլո քարտուղարը: 2012թ. աշխատել է ՀՀ սփյուռքի նախարարությունում` որպես Ամերիկայի հայ համայնքների վարչության պետ: 2013թ-ից շարունակում է դասավանդել ԵՊՀ-ում: Արվեստաբանի գիտական և արվեստաբանական հոդվածները լույս են տեսել հայրենի և արտերկրի գիտական հանդեսներում («Բազմավէպ», «Հանդես ամսօրեայ» և այլն) ու հանրագիտարաններում («Քրիստոնյա Հայաստան»): Հեղինակել է հետևյալ գրքերը՝ «Անլույս օրերի ոգեղեն ղողանջներ» (2004թ.), «Հրաշալի այբուբենը» (2005թ.), «Ներբող Մայրենիին» (2005թ.), «Խաչվող ճանապարհներ» (2006թ.), «Crossing Roads» («Խաչվող ճանապարհներ», 2012թ.): Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Գորիսում (2010թ., «Հայրենի եզերք»), Երևանում (2010թ., 2011թ., «Խաչվող ճանապարհներ», 2013թ., «Ժառանգություն առանց սահմանների», 2015թ., «Պոլսո արտացոլանքներ»), Գյումրիում (2010թ., «Գյումրի, իմ սեր»), Նյու Յորքում (2011թ., «Հայկական աշխարհ»): 2010թ. պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար