ԳՈՌ ՇԱՀԲԱԶՅԱՆ

Գեղանկարիչ

Ծնվել է 1953թ. մարտի 19-ին, ՀՀ Սպիտակ քաղաքում: 1970-74թթ սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1976-81թթ՝ Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի գեղանկարչության բաժնում: 1988թ-ից Հայաստանի նկարիչների միության, 2003թ-ից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային միության անդամ է: 1987թ., 1992թ. և 1997թ. ներկայացել է ցուցահանդեսներով Շվեյցարիայում, Բելգիայում, Ֆրանսիայում: 2001թ. Իտալիայում մասնակցել է «Դանթեն հայ նկարիչների աչքերով» ցուցահանդեսին: 2003-05թթ ներկայացել է ցուցահանդեսներով Կիպրոսում, Բարսելոնայում, Վարշավայում, ԱՄՆ-ում: Նկարչի ստեղծագործությունները գտնվում են տարբեր մասնավոր հավաքածուներում ՀՀ-ում, ինչպես նաև արտերկրում՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Կիպրոսում, Լեհաստանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար