Գևորգ Ախվերդյան

Բանասեր, բժիշկ, տնտեսագետ

Խորեն Ստեփանե

Բանաստեղծ

Ալեքսանդր Աբելյան

Դրամատուրգ, թատերական գործիչ

Արաքսի Օհանյան

Դերասանուհի, բեմադրիչ

Հրաչյա Մեքինյան

Բեմանկարիչ, դերասան

Սերգո Միկոյան

Պատմաբան

Գայանե Մամաջանյան

Գեղանկարչուհի

Գևորգ Սարգսյան

Գեղանկարիչ

Վահե Խաչատրյան

Կինոռեժիսոր, կոմպոզիտոր

Արմինե Գրիգորյան

Երգչուհի, դերասանուհի

Լուսինե Մարտիրոսյան

Ռեժիսոր, պրոդյուսեր

 

 

 

 

ՄԱՐԻԱՄ ՀԱԿՈԲՅԱՆ

Քանդակագործ

Ծնվել է 1949թ. օգոստոսի 17-ին, Երևանում: 1968թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1974թ.՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1979թ-ից Հայաստանի նկարիչների միության, 1996թ-ից՝ Արվեստի միջազգային ասոցիացիայի անդամ է, 2001թ-ից «Նորէոն» ստեղծագործական կենտրոնի (Երևան) հիմնադիր-նախագահն է և Քանդակի միջազգային կազմակերպության անդամ: 1976-90թթ դասավանդել է Երևանի հանրապետական գեղագիտական դաստիարակության կենտրոնում և Շահումյանի շրջանի դպրոցականների պալատում, 1993-97թթ՝ Երևանի «Ռոսլին» արվեստի ինստիտուտում: 2003թ. եղել է «Արտ Ռեսուրս» (արվեստագետների համար ռեսուրս կենտրոնի հիմնադրում), 2004թ.՝ «Ի նպաստ հայ արվեստագետների մասնագիտական զարգացման», 2005թ.՝ «Հայաստանի մարզերի միջև մշակութային կապերի վերականգնում և ամրապնդում» և Քարի քանդակի հանրապետական սիմպոզիումի ծրագրերի ղեկավարը: Մասնակցել է քանդակի բազմաթիվ սիմպոզիումների Հայաստանում, Չինաստանում, Լիտվայում, ԱՄԷ-ում, Գերմանիայում, Ռուսասատնում և այլուր: Մոնումենտալ գործերից են՝ «Տիեզերք» (1978թ., բետոն, երկաթ, ՀՀ նկարիչների ստեղծագործական տուն, Շորժա), «Քարայծ» (1983թ., բրոնզ, Հանքավան), «Հաց» (1987թ., տուֆ, Վոլգոդոնսկ, Ռուսաստան), «Օրոր» (1987թ., տուֆ, ՀՀ ՊՆ, Երևան), «Եղիցի կյանք» (1987թ., տուֆ, Իջևան), «Գալակտիկա» (1988թ., տուֆ, Ա.Շիրակացու անվան ճեմարան, Երևան), «Գիշեր-ցերեկ» (1988թ., տուֆ, Ջերմուկ), «Հայոց ոգի» (1989թ., տուֆ, Ջերմուկ), «Ավետիս» (1990թ., տուֆ, Էջմիածին), «Աստեղային ժամ» (1991թ., ավազաքար, Իջևան), Հարթաքանդակային պլաքեդներ մանկապարտեզի համար (1992թ., Սվետլոգորսկ, ՌԴ), «Փերի» (1994թ., տուֆ, Հ.Թումանյանի անվան այգի, Երևան), «Ժամանակի անիվը» (2001թ., գրանիտ, մարմար, բրոնզ, Չանչուն, Չինաստան), «Բերք» (2001թ., գրանիտ, Չանչուն, Չինաստան), «Հավատք» (2001թ., բազալտ, Վիեննա, Ավստրիա), «Եղիցի կյանք» (2002թ., մարմար, Պեկին, Չինաստան), «Շախմատի թագավոր» (2003թ., գրանիտ, Վիլնոյա, Լիտվա), «Մեծ պայթյուն» (2003թ., գրանիտ, բրոնզ, Վիլնոյա, Լիտվա), «Կանչող հեռու» (2003թ., գրանիտ, բրոնզ, Ֆուժոու, Չինաստան), «Նոր աստղ» (2004թ., քար, բրոնզ, Դուբայ, ԱՄԷ), «Նոր տիեզերք» (2004թ., երկաթ, պողպատ, Դուբայ, ԱՄԷ), «Արևի ժամացույց» (2004թ., գրանիտ, Բրյուկ, Գերմանիա) և այլն: Փոքրածավալ քանդակներից են՝ «Քավարանի դարպասները» (1996թ., բրոնզ, Բրոնզե քանդակի 12-րդ միջազգային բիենալեի (Ռավեննա, Իտալիա) բրոնզե մեդալ՝ 1998թ.), «Դրախտի դարպասները» (1998թ., բրոնզ, , Ֆլորենցիայի «Մոն Արտ» միջազգային մրցանակ՝ 1998թ.), «Անվերջություն» (1998թ.), «Կենաց անիվը» (1999թ., բրոնզ) և այլն: Մասնակցել է բազմաթիվ խմբակային ցուցահանդեսների: Անհատական ուցահանդեսներ է ունեցել Երևանում (1996թ., 1997թ., 1999թ., 2004թ., 2008թ., 2009թ.), Վաշինգտոնում (2005թ.), Մերիլենդում (2006թ.), Գյումրիում (2010թ.), Փարիզում (2010-11թթ): Գործերից պահվում են Հայաստանի փայտարվեստի թանգարանում, Հոլոքոստի հուշաթանգարանում (Վաշինգտոն), Դանթեի կենտրոնում (Ռավեննա), Հայաստանի ազգային պատկերասրահում, Հայաստանի մշակույթի նախարարության հավաքածուում, Հայաստանի նկարիչների միության ֆոնդում, Հայաստանի ազգային պատկերասրահի Իջևանի մասնաճյուղում: Մոնումենտալ աշխատանքները տեղադրված են Հայաստանում, Ռուսաստանում, Ավստրիայում, Չինաստանում, Գերմանիայում, Լիտվայում, ԱՄԷ-ում և այլուր: Մեծ թվով փոքր չափի բրոնզե քանդակներ Հայաստանի նախագահները նվիրել են աշխարհի տարբեր երկրների առաջին դեմքերին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներին, ինչպես նաև գիտության և մշակույթի հանրահայտ գործիչներին: Բազմաթիվ աշխատանքներ գտնվում են Հայաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ավստրիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Լիբանանի, Չինաստանի և այլ երկրների մասնավոր հավաքածուներում: 1987թ. արժանացել է Հայաստանի նկարիչների միության մեդալի, 1998թ.՝ ՀՀ ՊՆ Հայոց Բանակին նվիրված ցուցահանդեսի երկրորդ մրցանակին, 2001թ.՝ Վիեննայում կայացած Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակման 1700-ամյակին նվիրված հուշարձանի մրցանակաբաշխության առաջին մրցանակին և այլ բազմաթիվ մրցանակների ու պարգևների: