
Էգազ Նորջուղայեցի
Աշուղ

Տիգրան Փեշտիմալճյան
Բժիշկ, հրապարակախոս

Հարություն Շամշինյան
Գեղանկարիչ

Վահան Տերյան
Բանաստեղծ

Եղիա Գասպարյան
Գեղանկարիչ, դրամատուրգ

Վազգեն Շուշանյան
Արձակագիր

Սիրան Սեզա
Արձակագիր, հրապարակախոս

Զորայր Միրզայան
Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Կարպիս Շամլյան
Դերասան

Անահիտ Թարյան
Բանաստեղծ, լրագրող

Հակոբ Թորգոմյան
Բաս-կիթառահար
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ծնվել է 1950թ. սեպտեմբերի 30-ին, Երևանում: 1969թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1975թ.՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1982թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: Նկարչի բազմաժանր, էքսպրեսիվ իրապաշտական ուղղվածության գործերին հատուկ է գեղանկարի խոր տարածական ընկալումը: Ստեղծել է կոմպոզիցիաներ, բնանկարներ, դիմանկարներ: Գործերից են՝ «Սևան», «Արարատ», «Կանայք» շարքեր (1970թ-ից), «Վրեժ Իսրայելյանի դիմանկարը» (1984թ.), «Ժանետայի դիմանկարը» (2000թ.), «1915թ.: Ապրիլի 24» (1998թ.), «Շնորհակալություն, Ֆրանսիա» (2000թ.) և այլն: Հեղինակել է նաև Աստվածաշնչյան և եկեղեցածիսական թեմաներով երփնագրեր` «Քրիստոսի մուտքը Երուսաղեմ» (2003թ.), «Սուրբ Սարգիս» (2003թ., Պյատիգորսկի Սբ. Սարգիս եկեղեցում): 1990թ. ԽՍՀՄ նկարիչների միության կողմից ստեղծագործական գործուղումով մեկնել է Փարիզ, իսկ 1991թ. նախաձեռնել և ակտիվորեն մասնակցել է Ձարիզում ՀՀ նկարիչների միության արվեստանոցի ձեռք բերմանը: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Փարիզում (1990թ., 2004թ.), Բորդոյում (1993թ.), Մոսկվայում (1997թ.), Բարբիզոնում (2000թ.), Լոնդոնում (2000թ.), Երևանում (2001թ.): 2012թ. «L'Acaddemie des Sciences et Lettres»-ի կողմից պարգևատրվել է շքանշանով և դպիլոմով: 2015թ. Ձարիզի Անկախների ցուցասրահում ցուցադրվել է նկարչի «Դեր Զոր» կտավը, որը Ֆրանսիայի մշակույթի և ազգային ֆեդերացիայի խորհրդի կողմից արժանացել է «Ոսկե կտավ 2015» մրցանակին: