Լևոն Սարգսյան

Հրապարակախոս, պետական գործիչ

Ռուբեն Գրիգորյան

Ջութակահար, կոմպոզիտոր

Ստեփան Շաքարյան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Գառնիկ Արազյան

Կինոռեժիսոր, դերասան

Ներսես Խառատյան

Բանաստեղծ, արձակագիր

Անետա Երզնկյան

Կինոքննադատ

Արմեն Գևորգյան

Գեղանկարիչ

Նունե Թումանյան

Քանդակագործ

Աննա Մայիլյան

Երգչուհի

Վերոնիկա Սարոյան

Դերասանուհի

Ջիվան Գասպարյան

Դուդուկահար

Մանուկ Ղազարյան

Դաշնակահար

Նարեկ Հախնազարյան

Թավջութակահար

 

 

 

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Գեղանկարիչ

Ծնվել է 1950թ. սեպտեմբերի 30-ին, Երևանում: 1969թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1975թ.՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1982թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: Նկարչի բազմաժանր, էքսպրեսիվ իրապաշտական ուղղվածության գործերին հատուկ է գեղանկարի խոր տարածական ընկալումը: Ստեղծել է կոմպոզիցիաներ, բնանկարներ, դիմանկարներ: Գործերից են՝ «Սևան», «Արարատ», «Կանայք» շարքեր (1970թ-ից), «Վրեժ Իսրայելյանի դիմանկարը» (1984թ.), «Ժանետայի դիմանկարը» (2000թ.), «1915թ.: Ապրիլի 24» (1998թ.), «Շնորհակալություն, Ֆրանսիա» (2000թ.) և այլն: Հեղինակել է նաև Աստվածաշնչյան և եկեղեցածիսական թեմաներով երփնագրեր` «Քրիստոսի մուտքը Երուսաղեմ» (2003թ.), «Սուրբ Սարգիս» (2003թ., Պյատիգորսկի Սբ. Սարգիս եկեղեցում): 1990թ. ԽՍՀՄ նկարիչների միության կողմից ստեղծագործական գործուղումով մեկնել է Փարիզ, իսկ 1991թ. նախաձեռնել և ակտիվորեն մասնակցել է Ձարիզում ՀՀ նկարիչների միության արվեստանոցի ձեռք բերմանը: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Փարիզում (1990թ., 2004թ.), Բորդոյում (1993թ.), Մոսկվայում (1997թ.), Բարբիզոնում (2000թ.), Լոնդոնում (2000թ.), Երևանում (2001թ.): 2012թ. «L'Acaddemie des Sciences et Lettres»-ի կողմից պարգևատրվել է շքանշանով և դպիլոմով: 2015թ. Ձարիզի Անկախների ցուցասրահում ցուցադրվել է նկարչի «Դեր Զոր» կտավը, որը Ֆրանսիայի մշակույթի և ազգային ֆեդերացիայի խորհրդի կողմից արժանացել է «Ոսկե կտավ 2015» մրցանակին:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար