
Ստեփանոս Թոխաթցի
Բանաստեղծ, գրիչ

Վարդան Մեշտուճյան
Արձակագիր, պատմաբան, թարգմանիչ

Սիամանթո
Բանաստեղծ

Վեներա Հակոբյան
Դերասանուհի

Ռուսեթ Հովհաննիսյան
Գրականագետ

Վահագն Դավթյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Զարեհ Մելքոնյան
Բանաստեղծ, դրամատուրգ

Աբել Սիմոնյան
Պատմաբան

Արթուր Այդինյան
Օպերային երգիչ

Մայք Քոնորս
Դերասան

Միքայել Թարիվերդիև
Կոմպոզիտոր

Գեորգի Գարանյան
Սաքսոֆոնահար, կոմպոզիտոր

Պողոս Հայթայան
Արվեստաբան

Սիլվի Վարդան
Երգչուհի

Աննա Հեքեքյան
Ռեժիսոր

Արթուր Իսպիրյան
Երգիչ

Հրաչյա Քեշիշյան
Ռեժիսոր, պրոդյուսեր

Արամ Հովհաննիսյան
Կոմպոզիտոր

Անդրանիկ Բերբերյան
Կոմպոզիտոր, դիրիժոր
ՍԵՐՎԵՏ ՊՈՂՈՍՅԱՆ

Ծնվել է 1948թ. օգոստոսի 1-ին, Երևանում: 1955թ. ընդունվել է Երևանի Ե.Չարենցի անվան միջնակարգ դպրոց: 1957-62թթ հաճախել է Գագիկ Ղազարյանի նկարչական դասերին: 1971թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական բաժինը: 1976թ-ից Հայաստանի ճարտարապետների միության անդամ է: 1978թ. արժանացել է ՀԽՍՀ Կոմերտմիության դիպլոմի՝ որպես «Տարվա լավագույն աշխատանք», իսկ 1980թ.՝ ՀԽՍՀ ճարտարապետների միության դիպլոմի: 1981թ. դարձել է ԽՍՀՄ ճարտարապետների միության և ԽՍՀՄ Կոմերիտմիության դափնեկիր՝ առաջին աստիճանի դիպլոմ երիտասարդ ճարտարապետների ստեղծագործությունների համամիութենական 8-րդ ստուգատեսում, 1983թ.՝ ՀԽՍՀ Կոմերիտմիության դափնեկիր: 1983թ. եղել է Հայաստանի նկարիչների միության երիտասարդական միավորման անդամ: 1993թ-ից ԱՄՆ Գլենդել քաղաքի, 1994թ-ից՝ Սանտա Մոնիկա քաղաքի «Արտ» ասոցիացիայի, 2002թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: Մասնակցել է մի շարք ցուցահանդեսների, ունեցել անհատական ցուցահանդեսներ Երևանում (1976թ., 1980թ., 1981թ., 1999թ.), Վոլգոգրադում (1978թ.), Մոսկվայում (1981թ.), Գլենդելում (1992թ., 1994թ., 1995թ.), Հոլիվուդում (1993թ.), Սանտա Մոնիկայում (1993թ., 1994թ.), Ֆլորիդայում (1994թ.), Բոստոնում (1996թ.) և այլն: Նրա բազմաթիվ աշխատանքներ գտնվում են Ռուսաստանի, Գերմանիայի, Ամերիկաի Միացյալ Նահանգների Ֆրանսիայի, Կոլումբիայի, Սիրիայի, Մեծ Բրիտանիայի և այլ երկրների ցուցասրահներում և մասնավոր հավաքածուներում: