
Մերզա Գյուլա
Հայագետ

Զարզանդ Դարյան
Արձակագիր, դրամատուրգ

Էդուարդ Սարապյան
Ճարտարապետ

Վաչե Նալբանդյան
Գրականագետ

Լևոն Բոյաջյան
Արձակագիր, թարգմանիչ, դերասան

Ալլա Տեր-Հակոբյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Ռաիսա Մկրտչյան
Երգչուհի

Մարգարիտ Խաչիկյան
Լեզվաբան

Լևոն Մկրտչյան
Կինոռեժիսոր, կինոօպերատոր

Ավագ Եփրեմյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Սամվել Մկրտչյան
Թարգմանիչ

Սուրեն Աբրահամյան
Գրականագետ

Արմեն Մարտիրոսյան
Կոմպոզիտոր

Նաիրա Պետրոսյան
Աճպարար, բեմադրիչ, կենդանավարժ

Տաթևիկ Մելքոնյան
Դերասանուհի

Լուսինե Խաչատրյան
Դաշնակահար
ԱՐԱՄՈ

Արամ Գևորգյան
Ծնվել է 1968թ. հունվարի 24-ին, Երևանում: Դերասան Ավետիք Գևորգյանի որդին է, երգչուհի Էմմա Պետրոսյանի ամուսինը: 1985թ. ավարտել է Երևանի Կռուպսկայայի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցը: 1985-89թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժնում՝ Խորեն Աբրահամյանի արվեստանոցում: Վաղ տարիքից հաճախել է երաժշտական դպրոց, սովորել հարվածային գործիքների բաժնում և նվագել «Արևիկ» մանկական համույթում: 1986թ. ընդունվել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական ջազ նվագախումբ` որպես երգիչ և թմբկահար: 1989թ. Յուրմալայի երաժշտական մրցույթում ներկայացրել է Հայաստանը և զբաղեցրել 2-րդ տեղը ու արժանացել «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին: 1994թ-ից երգել է Հայաստանի Երգի պետական թատրոնում` ստեղծման օրվանից մինչ 1997թ.: Բազմաթիվ համերգներով եղել է Հայաստանի մարզերում և արտերկրում: Խաղացել է մի շարք թատերական ներկայացումներում՝ Ժ.Անանյանի «Կեսգիշերին», Վ.Պետրոսյանի «Մեր մանկության մանգոն» և այլն: Նկարահանվել է «Մխիթար սպարապետ» (1978թ.), «Ծաղրածուի ժպիտը» (1979թ.), «Մեր բակը» (1998թ.), «Վոդկա լիմոն» (2003թ.), «Սողանք» (2009թ.), «Հովիվը» (2012թ.), «Գնչուհին» (2013թ.), «Սպիտակ գառան երազ» (2013թ.), «Դիպուկահարը 2» (2013թ.), «Ուրիշի փոխարեն» (2014թ.), «Կռիվ և կյանք» (2016թ.), «Հայրերը» (2016թ.) և այլ ֆիլմերում: Արժանացել է բազմաթիվ երաժշտական մրցանակների Հայաստանում և արտերկրում: Թողարկել է «Սև ու սպիտակ» (2000թ., Էմմա Պետրոսյանի հետ), «Երանի» (2003թ.), «Վերադարձ դեպի տուն» (2010թ., Էմմա Պետրոսյանի հետ) ձայնասկավառակները: Նկարահանել է ավելի քան տասը տեսահոլովակ: 2014-16թթ խաղացել է Է.Պետրոսյանի «Սև դառը շոկոլադ» ներկայացման մեջ: 2009թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: