Ներսես Լամբրոնացի

Մատենագիր, փիլիսոփա, եկեղեցական գործիչ, բանաստեղծ

Հակոբ Գուրգեն

Գրող, լրագրող

Լազար Արտազով

Գեղանկարիչ

Ստեփան Տեր-Ավետիքյան

Արձակագիր, հրապարակախոս

Սարգիս Մանուկյան

Գրականագետ, թարգմանիչ

Վարդան Ատրյան

Արձակագիր, լրագրող

Դև

Բանաստեղծ, գեղանկարիչ

Սերո Աբրահամյան

Բանաստեղծ, արձակագիր

Եվա Ռիվաս

Երգչուհի

 

 

 

 

ԳԱԳԻԿ ԳՅՈՒՐՋՅԱՆ

Ճարտարապետ

Ծնվել է 1948թ. հոկտեմբերի 16-ին, ՀՀ Ոսկեվազ գյուղում: 1972թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, 1994թ.՝ Վաշինգտոնի Մերիլենդի համալսարանի քաղաքաշինության դասընթացները: 1996-98թթ եղել է ՀՀ քաղաքաշինության նախարարության ճարտարապետաշինական վերահսկողության, 1998-2004թթ՝ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետը, 1994-96թթ, միաժամանակ՝ ճարտարապետության և քաղաքաշինության պետկոմի նախագահի առաջին տեղակալը, 1998թ-ից՝ ՀՀ միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի նախագահը, 2004-09թթ՝ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալը: Նրա նախագծերով իրականացվել են՝ Մեղրի (1972թ.) և Աշտարակ (1974-75թթ, երկուսի էլ՝ համահեղինակ) քաղաքների գլխավոր, Աշտարակի ձախափնյակի ու սակավահարկ բնակելի տների համալիրի (1975-76թթ) մանրամասն հատակագծերը, վերականգնել Մուղնիի Սբ. Գևորգ (1982թ., բացօթյա թանգարանի նախագծով), Աշտարակի Սբ. Մարինե (1984թ.) եկեղեցիները, հին ջրաղացը (1980թ.): Եղել է նաև Աշտարակում գտնվող Նորայր Սիսակյանի հուշարձանի ճարտարապետը: Կազմել է ՀՀ-ում զբոսաշրջության կենտրոնների զարգացման և տեղադրման (1987թ.), ՀՀ շրջանային հատակագծման (1990թ.) նախագծերը: 2001թ-ից Հուշարձանների և պատմական վայրերի պահպանության միջազգային խորհրդի Հայաստանի ազգային հանձնաժողովի առաջին նախագահն է, 2003թ-ից՝ Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ, 2009թ-ից՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի  տնօրենը: 2008թ. պարգևատրվել է ՀՀ «Անանիա Շիրակացի» մեդալով:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար