Բեգլար Ամիրջանյան

Օպերային երգիչ

Տիրան Կարապետյան

Գեղանկարիչ

Ժիրայր Վարդանյան

Կինոօպերատոր

Սիլվա Մինասյան

Բալետի արտիստ

Աշոտ Սահրատյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Աշխեն Աբազյան

Բանաստեղծ, արձակագիր

Ռուբեն Մանուկյան

Գեղանկարիչ

Ալեն Բերբերյան

Կինոռեժիսոր, կինոսցենարիստ

Դավիթ Բաբախանյան

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Ելենա Արշակյան

Կինոռեժիսոր

Արա Առաքելյան

Սաքսոֆոնահար

 

 

 

 

ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ճարտարապետ

Ծնվել է 1948թ. հունիսի 1-ին, ՀՀ Արմավիր քաղաքում: 1973թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության բաժինը, 1985թ.՝ Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտի հատուկ բարձրագույն վերապատրաստման ֆակուլտետը: 1974թ-ից դասավանդում է բուհերում (ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր, 1998թ-ից՝ ՀՃԱ թղթակից անդամ): 1990թ. հիմնադրել է ՀՀ ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը և մինչև 2016թ. ղեկավարել այն: 1980թ-ից Հայաստանի ճարտարապետների միության և ճարտարապետների միջազգային ընկերության անդամ է, 1996թ-ից՝ Վենետիկյան ճարտարապետական բիենալեների հայկական տաղավարի հանձնակատար, 1998թ-ից՝ Հայաստանի ճարտարապետական ակադեմիայի թղթակից անդամ, 1999թ-ից՝ Երևանի Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի պրոֆեսոր, 2001թ-ից՝ Հայաստանի դիզայներների միության անդամ (2014թ-ից՝ փոխնախագահ), 2003թ-ից՝ Հայաստանի լրագրողների միության և լրագրողների միջազգային ընկերության անդամ, 2006թ-ից՝ Հայաստանի նկարիչների միության և նկարիչների միջազգային ընկերության անդամ: Ավելի քան 50 նախագծեր է իրականացրել Հայաստանի տարբեր քաղաքներում (Երևան, Աբովյան, Մասիս, Աշտարակ, Մեծամոր, Ծաղկաձոր, Բարի (Իտալիա), Ստամբուլ (Թուրքիա), Կալինինգրադ (Ռուսաստան), 1990-2014թթ ընթացքում ցուցահանդեսների ձևավորումներ՝ Երևան, Վանաձոր, Գորիս, Աշտարակ, Ստեփանակերտ (Հայաստան), Գրենոբլ (Ֆրանսիա), Աթենք (Հունաստան), Վենետիկ և Բարի (Իտալիա), Մոսկվա (Ռուսաստան), Լիսաբոն (Պորտուգալիա), Մոնրեալ (Կանադա), Ստրասբուրգ (Ֆրանսիա), Բրատիսլավա (Սլովակիա), Մոնրելա, Օտտավա, Քվեբեկ (Կանադա): Գեղարվեստական դեկորատիվ աշխատանքներից են՝ «Խաղաղ ատոմ» թերթի գեղարվեստական ձևավորում (1976թ.), «Ստեղծարար ժողովուրդ» դեկորատիվ պատի ձևավորում, «Բյուզանդական խճանկար», (ՀԱԷԿ-1977թ., իրականացված է ՀՍԷԿ-ի վարչական շենքում, 1977-78թթ), ՀԱԷԿ-ի ինտերյերների և էքստերյերների ձևավորում (գրաֆիկա և փոքր ձևեր, 1974-79թթ), Աղբյուր-հուշարձանի ձևավորում և իրականացում Բարիում (Իտալիա, 2000թ.), Բանաստեղծ Ս.Նազարյանցի հուշաքարը Բարիում (Իտալիա, 2001թ.), Գեղարվեստական դեկորատիվ ձևավորումներ Ստամբուլի Հայոց պատրիարքարանում (2002-06թթ) և այլն: Հրատարակել է ավելի քան 150 գիտական և հրապարակախոսական հոդվածներ, հայ մշակույթն ու ճարտարապետությունը ներկայացրել ռադիոյով, հեռուստատեսությամբ, հրատարակվել է հանրապետության և արտերկրի լրատվական հանդեսներում, մասնակցել է ավելի քան 32 հանրապետական և միջազգային գիտաժողովների, ուր գիտական թեզերի ձևով հրատարակվել են նրա զեկույցները: Հանդիսանում է մի շարք գրքերի խմբագիր՝ Ա.Զարյանի «Լեոնարդո դա Վինչիի հայկական վարկածը», «Ճարտարապետ Բահովադին», Գ.Դիբանի «Ճարտարապետություն հաշմանդամների համար», Ա.Սիրունյանի «ՀՀ քաղաքաշինական օրենքը» և այլն: Հեղինակել է «Խորհրդանշանային մտածողությունը հայ ճարտարապետությունում» մենագրությանը (2005թ.) և «Մասնագիտական ներածություն» դասագիրքը (2007թ.), «Իմ տունը բնության մասնիկն է» (2011թ.), «Մարդածին հորինվածքներ», «Արարենք մեկտեղ» (2012թ.): Մասնակցել և կազմակերպել է հանրապետական և միջազգային ճարտարապետական և մշակութային 120-ից ավել ցուցահանդեսներ Հայաստանում, Հունաստանում, Իտալիայում, Թուրքիայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում և այլուր: Ստեղծագործությունները գտնվում են Ռուսաստանի, Էստոնիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի մասնավոր հավաքածուներում: 1983թ. արժանացել է «Երիտասարդ ճարտարապետների գիտական ստեղծագործություն» համամիութենական ստուգատեսների «Տարվա լավագույն նախագիծ» («Զարգացող տուն» նախագծի համար) դափնեկրի կոչման, 1984թ.՝ Համամիութենական մրցույթ-ցուցահանդեսի «Տարվա լավագույն աշխատանք» մրցանակի, 1985թ.՝ Սոֆիայի «Ինտերիարխ-85» միջազգային ցուցահանդեսի դիպլոմի, ապա՝ ՀՀ մշակույթի, ՀՀ կրթության և գիտության, ՀՀ քաղաքաշինության նախարարությունների ոսկե մեդալների, 2015թ.՝ ՀՀ «Անանիա Շիրակացի» մեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար