Քեթևան Արամյան

Դերասանուհի

Վաղարշակ Գալփակճյան

Հրապարակախոս, լրագրող

Լևոն Մեսրոպ

Արձակագիր, դրամատուրգ

Միսաք Մեծարենց

Բանաստեղծ

Տիգրան Հախումյան

Գրականագետ, դրամատուրգ, թարգմանիչ, թատերագետ

Նորայր Պողարյան

Ձեռագրագետ, բանասեր, հայագետ

Իսահակ Ալավերդյան

Արձակագիր, դրամատուրգ, թատերագետ

Ռուդոլֆ Ժամհարյան

Կինոօպերատոր

Տիգրան Գամաղելյան

Բանաստեղծ, լրագրող

 

 

 

 

ՀՐԱՉՅԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Ճարտարապետ

Ծնվել է 1947թ. մարտի 13-ին, Բեյրութում: 1970թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1970թ-ից աշխատում է ՀՀ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչությունում: Նրա նախագծերով և հսկողությամբ վերականգնվել են՝ Հովհաննավանքի (1998թ.), Սաղմոսավանքի (1998թ.), Կեչառիսի եկեղեցիները (1999թ.), Ամաղուի Նորավանքի (Սբ. Աստվածածին «Բուրթելաշեն» եկեղեցիով, 1980-99թթ) համալիրները, Արենիի Սբ. Աստվածածին (1998թ.) եկեղեցին, Հաղպատի վանքի սեղանատունը (1976թ.) և այլ կառույցներ: Անիի Մայր տաճարի վերականգնման ճարտարապետի նախագիծը՝ Թորոս Թորամանյանի չափագրած նյութի հիման վրա, 1993թ. արժանացել է մրցանակի: Կառուցվել են նաև՝ Աշտարակի Սբ. Սարգիս եկեղեցին (1986թ.), Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սբ. Աստվածածին եկեղեցին (1995թ.), Չարբախի Սբ. Խաչ եկեղեցին (2005թ.), Բերձորի Սբ. Համբարձման եկեղեցին (1998թ.), Խորենիա գյուղի (Ախալքալակ) Սբ. Աստվածածին եկեղեցին (1997թ.), Մարմարաշեն գյուղի (ՀՀ Արարատի մարզ) Սբ. Գևորգ եկեղեցին (2002թ.), Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցի (Վաղաշեն, 2014թ.):

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար