Զաքարիա Շեհրիմանյան

Գրող, փիլիսոփա, թարգմանիչ

Սոնգոտ Քրիշտոֆ

Հայագետ, պատմաբան, ազգագրագետ, թարգմանիչ

Նադեժդա Պապայան

Օպերային երգչուհի

Օլգա Քալանթարովա

Դաշնակահար

Մարիետա Շահինյան

Գրող, հրապարակախոս, թարգմանիչ

Սեդրակ Բարխուդարյան

Հնագետ, պատմաբան

Լուսիա Աբրահամյան

Դերասանուհի

Մհեր Խաչատրյան

Հաղորդավար, դերասան

 

 

 

 

ԱՐԱՄԵ

Երգիչ

Արամ Եղիազարյան

Ծնվել է 1982թ. հոկտեմբերի 10-ին, ՀՀ Արմավիր քաղաքում: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում: 1993թ. տեղափոխվել է Դոնի Ռոստով և սովորել այնտեղի միջնակարգ դպրոցում, ապա` լիցեյում: 1993թ-ից ինքնուս սովորել է նվագել դաշնամուր, կիթառ, հարվածային գործիքներ: Երգել է Դոնի Ռոստովի «Արևիկ» մանկապատանեկան համույթում: 2004թ. ավարտել է Բիզնեսի կառավարման և իրավունքի  ինստիտուտի իրավաբանական բաժինը, որից հետո վերադարձել է Երևան և շարունակել երգչի գործունեությունը: Գրել է երգեր, թողարկել «Յարիս բոյը» (2008թ.), «Մի քիչ սեր» (2009թ.), «Իմ միակ սիրելի» (2011թ.) ձայնասկավառակները, նկարահանել 14 տեսահոլովակ: Զուգերգերով հանդես է եկել երգչուհիներ Անի Ամիրյանի և Արմինկայի հետ: Բազմաթիվ համերգներով հանդս է եկել Հայաստանում և արտերկրում: Արժանացել է բազմաթիվ մրցանակների` «Լավագույն երգիչ» (2007թ., 2010թ.), «Լավագույն ալբոմ» (2007թ.), «Լավագույն դուետ» (2008թ., 2009թ.), «Լավագույն տեսահոլովակ» (2008թ.) և այլն: 2017թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար