ԶՈՐԱԲ ՄԻՐԶՈՅԱՆ

Գեղանկարիչ

Ծնվել է 1947թ. հունվարի 15-ին, Երևանում: 1964թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: 1966թ. ընդունվել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ: Նույն թվականից ուսումը շարունակել է Մոսկվայի Ստրոգանովի անվան բարձրագույն ուսումնարանի մոնումենտալ գեղանկարչության ֆակուլտետում: 1971թ-ից հեղինակել է բազմաթիվ մոնումենտալ աշխատանքներ: 1977թ. ԽՍՀՄ ԺՏՆՑ-ի հայկական տաղավարի «Հայրենիք» մոնումենտալ աշխատանքի  համար արժանացել է բրոնզե մեդալի: Հեղինակել է նաև հաստոցային նկարչության բազմաթիվ ստեղծագործություններ: Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակին նվիրված ցուցահանդեսում ներկայացված աշխատանքների համար արժանացել է հատուկ մրցանակի: Աշխատանքները ներկայացված են բազմաթիվ մասնավոր պատկերասրահներում և հավաքածուներում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար